Երեւանում շարունակում են կրակել. վտանգավոր իրավիճակ
Երեւանում, հուլիսի 24-ին կրակոցեր են հնչել. ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 20 տան մոտ կրակոցներ են հնչել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված տան մոտ փողոցով անկանոն երթեւեկելու հանգամանքի շուրջ վիճաբանություն է առաջացել նշված տան բնակիչ 44-ամյա Մանուել Գասպարյանի եւ մեկ այլ քաղաքացու միջեւ, որի ժամանակ Մ․ Գասպարյանը դիտողություն է արել այդ քաղաքացուն։
Որոշ ժամանակ անց այդ քաղաքացին իր մի քանի ընկերների հետ վերադարձել է Մ․ Գասպարյանի տան մոտ ու դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո իր ընկերների հետ հեռացել են։
Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճ։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նշված անձին, այնպես էլ նրա հետ եկած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբելերու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները գիտեն՝ ով է այդ անձը։ Իսկ Մ․ Գասպարյանը տարիներ առաջ մահացած, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության հիմնադիր-նախագահ Մանուկ Գասպարյանի որդին է։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի