Մենք ամռանն աշխատում ենք, բայց ոչ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար․ Վահագն Թևոսյան
«Մենք որ ամռանն աշխատում ենք, չենք աշխատում Ստամբուլյան կոնվենցիայի վրա, այլ ուղղակի աշխատում ենք։ Ես անձամբ երեք նախագիծ ունեմ Հեռուստատեսության և ռադիոյի հետ կապված և չեմ կարող ինձ թույլ տալ գնալ հանգստանալ։ Դա է մեր աշխատելու պատճառը»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե, ի վերջո, ճի՞շտ են մամուլի հրապարակումները, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն արձակուրդն անցկացնում են Ստամբուլյան կոնվենցիայի վրա աշխատելով, որպեսզի աշնանն այն արդեն վավերացնեն։
«Եթե մոնիթորինգ անենք լրատվությունը, կտեսնենք, որ թեմայի ակտիվացումը լրատվամիջոցների կողմից է։ Երբ լրատվամիջոցները որոշում են թեման ակտիվացնել, այն ավտոմատ դառնում է հանրային օրակարգ։ Այդ հանրային օրակարգը պե՞տք է մենք քննարկենք, թե՞ ոչ։ Այսինքն՝ ինչպե՞ս է ստացվում, որ մենք ուզում ենք վավերացնել կոնվենիցան»,-նշեց պատգամավորը։
Թևոսյանից հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում, ի՞նչ կասի Ազգային Ժողովի շենքի հարևանությամբ «Կամք» հասարակական նախաձեռնության կազմակերպած «Դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիային» թեմայով ստորագրահավաքին, ինչին ի պատասխան՝ Թևոսյանը նշեց․
«Ցանկացած մարդ կարող է գալ և նստել ստորագրահավաք կատարելու, որ ինքն, օրինակ, դեմ է, որ Տավուշն առանձնանա Հայաստանից։ Երբ ինչ-որ մարդիկ սկսում են այդ պահանջով ստորագրահավաք, մարդկանց մոտ կասկած է առաջանում՝ կարո՞ղ է Տավուշն ուզում է առանձնանալ Հայաստանից, և լրատվամիջոցներն սկսում են անդրադառնալ դրան։ Դրանից հետո էլ աստիճանաբար թեման վերածվում է հանրային օրակարգի։ Դրանք հիմնականում կոչվում են կեղծ օրակարգեր»։
Պատգամավորն ընդգծեց՝ Ստամբուլյան կոնվենցիան գոյություն ունի, այն ժամանակին ստորագրել են, և ինչ-որ մի պահ պետք է գա, որ հարց առաջանա դրա վավերացման․«Դա պետք է քննարկել, հասկանալ՝ ժամանակավրե՞պ է, թե՞ ոչ, ուզու՞մ ենք, թե՞ ոչ։ Այսինքն՝ ընթացող պրոցեսը նորմալ է։ Հիմա մարդիկ կան, որոնք սարսափում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից, և ասում են՝ դեմ են, որ դա վավերացվի, և ստորագրահավաք են անում, բայց դա ի՞նչ կապ ունի այն պրոցեսի հետ, որը ես նկարագրեցի»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի