Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համար Ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները Ապարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ Հարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցը Մմեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. Ավինյան Դուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով Իրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Սա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էր Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում Տեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին Սա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում են Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցում

Մրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄմեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)
Հայաստան

Կալանքի հարցը՝ նախաքննության ավարտից հետո

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդության նիստը դռնբաց էր, ինչը զարմանալի էր Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայի համար։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ մայիսի 15-ի դատական նիստը միայն հընթացս դարձավ դռնբաց։ Դրանից առաջ դռնփակ նիստ անցկացնելու միջնորդությունը դռնփակ կարգով քննվեց, որից հետո լրատվամիջոցներին թույլատրեցին ներկայանալ դատական նիստերի դահլիճ: Հետաքրքիր է՝ այս պրակտիկան կարո՞ղ է նախադեպային դառնալ նաեւ այլ ամբաստանյալ ՀՀ քաղաքացիների համար։ Մասնավորապես, կալանքի եւ այլ միջնորդություններ քննելիս նիստերը դառնան բաց եւ հասանելի բոլոր ցանկացողների եւ հատկապես լրագրողների համար։

Պարզվեց՝ խոսքը ոչ թե կալանքի միջնորդությունների մասին է՝ նախաքննության փուլում, այլ նախաքննության ավարտից հետո, երբ գործն արդեն գնացել է դատարան։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ վաղուց արդեն այս պրակտիկան Հայաստանում կիրառվում է։ «Գործը դատարան ուղարկելուց հետո այդ բոլոր միջնորդությունները դռնբաց են քննվում։ Նախաքննության ավարտից հետո, երբ նախաքննությունն ավարտվում է, գործն ուղարկում են դատարան, այդ փուլում կալանքի քննարկումը դռնբաց է»։ Երվանդ Վարոսյանն անգամ ընդգծեց՝ բոլոր ՀՀ քաղաքացիներինը, եւ այդպես է արդեն 6-7 ամիս օրենսդրական փոփոխության արդյունքում։ Նա նկատեց, որ սա Հայաստանի նոր իշխանությունների բարի կամքից չէ, այս հարցն ունեցել է նախապատմություն։ «Օրենքն ուներ բաց՝ գործն ուղարկում էին դատարան, կալանքն առանց նիստի թողնում էին նույնը։ Նիստ չէին անում առհասարակ, ոչ թե դռնփակ էր»,- ասաց Երվանդ Վարոսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ մի խումբ փաստաբաններ սրա դեմ երկար ժամանակ պայքարում էին, բողոքեցին ՄԻԵԴ, Սահմանադրական դատարան, որ «այսպես չի լինի»՝ պետք է կալանքի միջնորդության հարցով առանձին նիստ գումարվի, որից հետո ՍԴ-ն կայացրել է նախադեպային որոշում, որ գործը դատարան ուղարկելուց հետո պետք է առանձին դատական նիստ լինի, եւ կալանքի հարցն առանձին քննարկվի։ «Էս նիստը, որը նորություն է, դա դռնբաց է։ Իսկ նախաքննության փուլում նման միջնորդությունների քննարկումը հիմա էլ է դռնփակ»,-մանրամասնեց Վարոսյանը։

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ քաղաքացիականի մասով, այսպես թե այնպես, դռնբաց են։ «Քաղաքացիականով, օրինակ, հայցի ապահովման միջնորդությունը։ Հայաստանի Հանրապետությունում, առհասարակ, բոլոր նիստերը դռնբաց են, եթե նախաքննական գաղտնի կամ անձի ինտիմ կյանքի վերաբերյալ անձնական տվյալների վերաբերող գաղտնիք չկա։ Ամեն դեպքում, դռնբաց է»։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում