Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ՊԵԿ-ը ՀԴՄ չի տալիս, լուծում էլ չի առաջարկում, փոխարենը սպառնում է տուգանել

Տևական ժամանակ է՝ տնտեսվարողները բողոքում են, որ ՊԵԿ-ը իրենց չի տրամադրում Հաշվիչ դրամարղկային մեքենաներ,և իրենք կանգնել են փաստի առաջ՝ չեն կարողանում գործունեություն իրականացնել։ ՊԵԿ-ն էլ նեղացած կեցվածք է դրսևորել ու լուծում չի առաջարկում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասում է՝ պահանջում էինք ազատականացնել դաշտը, որ ՊԵԿ-ից բացի մասնավորն էլ ներմուծի, հիմա ազատականացրել են, թող ներմուծեն։ Իսկ ներմուծողներ չկան, այսքան ժամանակ միայն ՊԵԿ-ի համապատասխան ՊՈԱԿ-ն է դրանով զբաղվել, որի բերած խմբաքանակը սպառվել է, քանզի լավ չէօն հաշվարկել, իսկ շուկայում էլ ընդամենը մեկ ներկրող է հայտնվել։

Արդյունքում տնտեսվարողները չեն կարողանում ՀԴՄ ձեռք բերել, առավելևս կառավարության ու անձամբ վարչապետի խոստացած գնով՝ 60 հազար դրամով 160 հազարի փոխարեն։ ՊԵԿ-ն էլ ասում է՝ առանց ՀԴՄ-ի չի թույլատրվում աշխատել, հակառակ դեպքում կտուգանեն։

«Ազատականացման գործընթացը նախորդեց այն իրավիճակին, որ այսօր կա։ Եվ մենք բազմաթիվ քննակումների արդյունքում գնացինք այն իրավական փոփոխություններին, որ ազատականացրեցինք ընդհանրապես ՀԴՄ-ի դաշտը։ Եվ ցավոք սրտի, մեկ ընկերություն կա, որ արդեն հայտարարել է, որ ունենալու է որոշակի խմբաքանակ։ մենք կուզեինք, որ լիներ ոչ թե մեկը, այլ լինեին 11-ը կամ 101-ը և այդ գործընթացը լիներ ոչ թե հիմա,այլ լիներ, ասենք, 6 ամիս առաջ»,-ասաց Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ իրենք ունեին քանակություն, որը սպառվել է, հիմա մրցույթ են հայտարարել, բայց մրցույթի հետ կապված որոշակի ճշգրտումներ կան։

«Եթե ազնվորեն ասեմ, մենք հակված չենք նոր խմբաքանակ ձեռք բերելու։ համենայնդեպս այսպես է դիրքորոշումը, եթե այս ըթնացքում կլինեն գործարարներ, որոնք կլցնեն շուկան համապատասխան տեխնիկական հնարավորություն ունեցող ՀԴՄ-ներով, մենք կվերանայենք մեր՝ գնում կատարելու ցանկությունը։ Բայց գնում կկատարենք այն ժամանակ, երբ բիզնեսը չարձագանքի ազատականացման մեր քաղաքականությանը։ Մենք ազատականացրել ենք, բայց բիզնեսը չի արձագանքել։ Մենք հիմա ունենք մոտ 10 հազար դիմումներ, որը մենք չենք կարողանում բավարարել։ Մենք ունենք սահմանափակ քանակություն, որը միմիայն տրամադրում ենք սահմանամերձ շրջանների տնտեսվարողներին»,-ասաց ՊԵԿ նախագահը։

Hraparak.am-ի հարցին՝ մեզ դիմում են տարբեր տնտեսվարողներ ու ասում են, որ ՀԴՄ չկա, չեն կարողանում աշխատել, հիմա եթե հարկային տեսուչը մտնի, տեսնի՝ առանց ՀԴՄ-ի են աշխատում, չե՞ն տուգանի, Անանյանն ասաց․ «Մենք այսօր, մինչև վերջերս, ապահովում էինք միայն այն դիմումները, որոնք որ նոր ստեղծված կազմակերպություններ էին, չունեին ՀԴՄ-ներ։ Այդ ՀԴՄ-ները միայն նրանց էինք տրամադրում, հիմա այս վերջին մոտավորապես տասը օրն է, որ մենք սպասարկում ենք միայն սահմանամերձ գոտիներում գործունեություն իրականացնողներին,քանի որ մենք պարտավոր եք ընդհանրապես նրանց տրամադրել ՀԴՄ։ Եթե կազմակերպությունը չունի ՀԴՄ, ցավոք սրտի, չի կարող իրականացնել այդ գործունեությունը»։

-Իսկ ի՞նչ անեն, մարդիկ խանութ են բացել, ուզում են բիզնես անել, հարկ վճարել, բայց չեն կարողանում։

-Ե՞վ։

-Ես էլ Ձեզ եմ հարցնում՝ և՞, ի՞նչ անեն այդ մարդիկ։

-Էն, ինչ-որ կառավարությունը պիտի աներ, արել էր, եթե ոլորտի ազատականացման ջատագովները չեն բերել ժամանակին ՀԴՄ-ներ ու այդ գործունեությունը չեն իրականացրել, կառավարությունը կարող է մաքսիմում մեկ գնում էլ հայտարարել ու բերել։

-Փաստորեն, միայնակ եք թողնում տնտեսվարողին, պարոն Անանյան։

-Դուք անզիվ չեք և սխալ հայտարարություն եք անում, որովհետև Դուք չեք տիրապետում իրականությանը։

-Ինձ դիմում են տնտեսվարողները, ասում են՝ չեն տալիս ՀԴՄ։

-Չունենք, դրա համար չենք տալիս։ Թող գնան ձեռք բերեն շուկայից։

-Շուկայից որտեղի՞ց ձեռք բերեն, եթե շուկայում էլ չկա։

-Ով որ ազատականացման ջատագով էր և ասում էր՝ մենք ունենք, թող բերեին անեին։

-Հիմա իրենք ի՞նչ մեղք ունեն։

-Ո՞վ ունի մեղք, պետությո՞ւնն ունի մեղք։

-Սովորական տնտեսավորղը, իմ և Ձեզ նման պոտենցիալ տնտեսվարողը ի՞նչ մեղք ունի, որ ինչ-որ մարդիկ հայտարարություններ են արել։

-Ինչ-որ մարդիկ չեն, դրանք մարդիկ էին, որոնք որ ցանկություն ունեին այդ ոլորտում գործունեություն իրականացնել։ Մենք ունեինք մոտավորապես որոշակի պաշար ՀԴՄ-ների, մեզ թվում էր՝ էդ պաշարը կհերիքի մեզ, որ մենք այս ժամանակաշրջանի պահանջները բավարարենք, մինչև որ բիզնեսը էս ազդակները ստանալով՝ ապահովի համապատասխան խմբաքանակով։ Հիմա մեր պաշարներն ավելի շուտ են սպառվել, բիզնեսն էլ մեր սպասածից չի արձագանքել։ Այո, իրավիճակ ա, որը լավ իրավիճակ չի, բայց էս իրավիճակը մենք պետք ա հաղթահարենք։

-Հիմա ովքեր չունեն ՀԴՄ, ի՞նչ են անելու։

-Ով որ Հսկիչ դրամարղկային մեքենա չունի և իրականացնելու է գործարք, այո, իրենք տուգանվելու են։

-Փակուղու առջև եք կանգնեցրել տնտեսվարողներին։

-Փակուղու առաջ չենք կանգնեցրել, իրավիճակ է, կա օրենսդրական պահանջ, որ ՀԴՄ լինի, և կար հանրային պահանջ, որ պետք է ՀԴՄն ազատականացվի, ազատականացրել ենք։

-Հիմա Դուք ինչո՞ւ արագ գնում չեք հայտարարում։ Նաև ասացիք, որ հակված չեք, ինչո՞ւ։

-Հակված չեմ, որովհետև այ էդ բիզնեսմենը, որը հայտարարել ա, որ ես բերելու եմ 9 հազար հատ խմբաքանակ, եթե ես գնում կատարեմ, կխաթարեմ իր բիզնեսը։

-Պարոն Անանյան, Դուք պատասխանատու անձ եք և պատասխանատվություն եք կրում տվյալ ոլորտի շահառուների առջև, բայց հիմա լուծում չեք առաջարկում։

-Մենք լուծում առաջարկել ենք հանրությանը, բայց հանրությունը պատշաճ չի արձագանքում։

-Կարծես նեղացած լինեք հանրությունից։

-Չէ, նեղացած բան չկա, բացարձակ։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում