Մոտ 70 ջրի ուսապարկ կտրամադրվի հատուկ նշանակության հետախուզական խմբերին
Հատուկ նշանակության հետախուզական խմբերի համար պատվիրված ջրի ուսապարկերն արդեն Հայաստանում են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ ԴավիթԹորոսյանը:
«Նախնական հաշվարկներով հետախուզական մի խմբին հատկացնելու ենք մոտ 40, մյուսին՝ մոտ 30 ջրի ուսապարկ: Դրանք այս անգամ երկու տեսակի են լինելու՝ ժամկետայիններին կտրվի զինվորական համազգեստի նախշերով ջրի ուսապարկ, իսկ պայմանագրայինների համար գույները մի փոքր այլ են՝ իրենց աշխատանքային ռելիեֆներին համապատասխան»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ իրենք մշտապես առաջնորդվում են «Լավագույնը՝ մեր զինծառայողներին» կարգախոսով:
Նա շեշտեց, որ այս անգամ դրամահավաք, բանկային հաշվեհամարներ որպես այդպիսին չեն եղել:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի գրառում էի արել, որ նմանատիպ գաղափար ունեմ, ինչին արձագանքած ընկերներիս շնորհիվ անհրաժեշտ գումարը հնարավոր եղավ հավաքել անգամ 1 օրից ավելի քիչ ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ հավաքվել էր 101 հազար դրամ, ինչպես նաև «Ջրի ուսապարկեր Թալիշի դիրքապահներին» ծրագրից խնայողություններ էին մնացել»,- ասաց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահը:
Ինչպես նախորդ ծրագրում, այնպես էլ այս անգամ ջրի ուսապարկերը գնվել են Չինաստանից, որտեղից կրկին եղել են զեղչեր՝ այս անգամ մոտ 40 տոկոս: Ջրի ուսապարկերից յուրաքանչյուրն արժեցել է 6 ԱՄՆ դոլար:
«Ջրի ուսապարկերը մենք անձամբ ենք հանձնելու հետախուզական խմբերին, ուղղակի սպասում ենք Պաշտպանության բանակի թույլտվությանը: Վերադառնալուց հետո կսկսենք մյուս ծրագրի նախապատրաստական աշխատանքները»,- ասաց Դավիթ Թորոսյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն ծրագրերն իրականացնելուց առաջ անպայման ուսումնասիրում է կարիքներն ու անհրաժեշտությունը:
«Անապատային հատվածներում, որտեղ ջրի խնդիրը մի փոքր շատ է, այս ուսապարկերի միջոցով այն որոշ չափով լուծվում է»,- եզրափակեց Հովհաննիսյանը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...