Կառավարությունը հանրակացարաններում ապրող 100 ընտանիքների նվիրեց իրենց սենյակները
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում կայացրեց հանրակացարաններում ապրող 100 ընտանիքների նվիրատվության կարգով տրամադրել իրենց բնակության սենյակները:
Հարցը ներկայացրեց Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ խոսքը 106 բնակելի տարածքներ սեփականության իրավունքով 231 բնակիչներին (100 ընտանիք) հանձնելու մասին է:
«Հանրակացարաններում ապրող բնակիչները իրենց կողմից զբաղեցրած սենյակների նվիրատվության համար պետք է բավարարեն հետեւյալ պայմաններին. Տարածքները տրվում են այդ տարածքներում հաշվառված, մինչեւ 2017-ի դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիների, բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում, որոնք պետական ծրագրերի շրջանակներում երբեւէ բնակարան ձեռք չեն բերել, ինչպես նաեւ սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք: Այդ սենյակները տրամադրվելու են 231 անձ ունեցող 100 ընտանիքների»,-ասաց Պապիկյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկով այդ բնակիչները պարտավոր են մեկ տարվա ընթացքում կնքել պայմանագրեր՝ այդ սենյակները ստանալու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ իրենք փաստացի բնակիչներին ուղղակի իրավաբանորեն ամրագրում են նրանց զբաղեցրած տարածքներում։
Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Այդ մարդկանց քաշքշուկներից ազատելու լավ հնարավորություն է»:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Բոլորիդ սիրով հրավիրում եմ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Երևանում. Հենրիխ Մխիթար...
Ձմեռ է, ցուրտ է՝ երբեմն տղամարդուն պարզապես լավ սնունդ է պետք