«Դյուրացնելու ենք նաեւ պետպատվերի տրման կարգը». Շուրջ 500 բուժհաստատություններ այսուհետ ավելորդ թղթեր չեն լրացնի
Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 25-ի իր նիստում հաստատեց «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշման փոփոխությունները, որը պարզեցնում է ընթացակարգը:
Ատռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով հարցը, ասաց. «Մենք մեզ հետ պայմանագրեր կնքած շուրջ 500 բժշկական հաստատությունների համար պարզեցնում ենք հաշվետվողականության պրոցեսը, որ նրանք ներկայացնում էին ամսական, եռամսյակային եւ տարեկան կտրվածքով:
Պարզեցնում ենք եւ դարձնում ենք միայն մեկ հաշվետվություն, որն ամբողջական ու համապարփակ է: Սրանով մենք թույլ ենք տալիս, որ ամեն օր թուղթ չլրացնեն մեզ համար, հաճախ այնպիսի թղթեր, որոնք երբեւէ չեն օգտագործվել, տվյալներ, որոնց կարիքը չի էլ եղել»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ եւս մեկ նախագիծ են պատրաստում, որով դյուրացնելու են նաեւ պետպատվերի տրամադրման կարգը. «Դա էլ բավականին երկարատեւ բյուրոկրատական քաշքշուկներով լի պրոցես է եղել: Աշնանը կընդունենք եւ հաջորդ տարվանից այդ պրոցեսն ավելի դյուրին կլինի:
Մոտ 500 կազմակերպությունների համար էական բարելավում է լինելու»,-ընդգծեց նախարարը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի