Նոր որոշում. հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվողները եւս կարող են պարգեւատրում ստանալ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվողների վերաբերյալ որոշում է կայացրել:
Ըստ այդմ, որոշվել է, որ պետական իշխանության մարմիններում պարգեւատրման կարգում կատարվել է փոփոխություն, որը թույլ կտա, որ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվողն անձինք եւս կարող են պարգեւատրումներ ստանալ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատողների՝տվյալ կիսամյակի ընթացքում աշխատած ժամանակահատվածը:
Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման համաձայն՝ պետական ծառայողը պարգեւատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը դրական է, եւ նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ ամենամյա եւ (կամ) չվճարվող արձակուրդի, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատողները հաշվետու ժամանակահատվածում աշխատել են նշված ժամանակահատվածի մեծ մասը, սակայն աշխատանքների ամփոփման ժամանակ գտնվում են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ եւ չեն կարող օգտվել օրենքով սահմանված պարգեւատրումից՝ անհրաժեշություն է առաջացել որոշման մեջ նախատեսել սույն կարգավորումը:
Այս նախագծով նախատեսվում է սահմանել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող, սակայն տվյալ կիսամյակում աշխատած աշխատողների պարգեւատրման իրավական հիմքերը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի