Գերմանիայում մնալ ցանկացող ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել (տեսանյութեր)
Գերմանիայում մնալ ցանկացող ադրբեջանցիները բողոքի ցույցեր են անցկացրել, գրում է minval.az-ը՝ գերմանաբնակ լրագրող Մովսում Հաջիևին հղումով:
Մասնավորապես, Հաջիևն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութեր, որոնք արվել են Գերմանիան լքել չցանկացող Ադրբեջանի քաղաքացիների անցկացրած բողոքի ցույցի ժամանակ: Հաջիևը հայտնել է, որ հանրահավաք կամ բողոքի ակցիա անցկացնելը մարդու անքակտելի իրավունքն է։ Բայց միևնույն ժամանակ հայտնել է, որ ինքն անձամբ այդ հանրահավաքին չէր գնա։ Նա նաև մի քանի պատճառ է բերել՝ բացատրելու համար իր տեսակետը:
«Շատ բաների համար կարելի է մեղադրել Գերմանիայի իշխանություններին՝ այդ թվում ոստիկանությանը: Մասնավորապես Բավարիայի իշխանությանը, որն ավանդաբար աչքի է ընկնում իր ինքնագլուխ վարքով: Բայց ես ոչ մի անգամ չեմ լսել որևէ մարդու մերժման մասին, որը հիմքեր է ունեցել վախենալու իր կյանքի, ազատության համար՝ քաղաքական, ազգային, կրոնական համոզմունքներից ելնելով: Ուրեմն ինչի՞ դեմ պայքարենք, ի՞նչ պահանջենք: Որպեսզի Գերմանիայում բոլոր ադրբեջանցիներին կացության իրավո՞ւնք տրվի: Ինչպես նաև հայերին, ուկրաինացիներին, աֆրիկացիներին և վրացիների՞ն»,- գրել է լրագրողը:
Լրագրողի գրառման տակ մեկնաբանությունները միանշանակ չեն եղել։ Մի մասը Գրեմանիայի վարած քաղաքականությանը դեմ է արտահայտվել, իսկ օգտատերերից մեկը գրել է, որ Գերմանիայում իրավունքներ պահանջող մարդիկ լավ կանեին այդպիսի ցույցեր անցկացնեին իրենց հայրենիքում, այդ ժամանակ հարկ չէր լինի ոչ մի տեղ գնալ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ վերջին 10 օրերի ընթացքում երեք ադրբեջանցի ներգաղթյալ Գերմանիայում ինքնասպանության փորձ է կատարել՝ իշխանությունների կողմից նրանց արտաքսելու մասին որոշումների ընդունման հետ կապված: Նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել էր minval.az-ը՝ Գերմանիայում գործող Leqat ինտեգրման կենտրոնի ղեկավար Ալովսաթ Ալիևի տարածած հաղորդագրությանը հղումով:
Դուբլինյան համաձայնագրի պայմանների համաձայն՝ փախստականը պետք է, առաջին հերթին, ուղևորվի այն երկիր, որը նրան վիզա է տրամադրել, և այնտեղ ապաստան խնդրի:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի