2019-ի առաջին կիսամյակում հանցագործությունները աճել են
Ըստ վիճակագրական տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանցագործությունները աճել են 1007 դեպքով, ինչը մեծամասամբ պայմանավորված է գողությունների թվի ավելացմամբ, ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս ասաց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։
Նա միաժամանակ շեշտեց, որ վերջին տարվա ընթացքում էականորեն մեծացել է քաղաքացիների՝ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը, ինչն աննախադեպ է։
«Հանցագործույուններրի դեպքերի աճ վրա որոշակիորեն ազդել է նաև համաներված անձանց կողմից հանացագործությունների կատարումը։ Նրանցից յուրաքանչյուրը 2-ից ավելի հանցագործություն է կատարել՝ սպանության փորձեր, ավազակության դեպքեր, առողջությանը վնաս պատճառելու, թմրամիջոցներ իրացնելու և կողոպուտի դեպքեր», - նշեց բանախոսը։
Արմեն Ղուկասյանը նկատեց, որ 253-ով աճել է նաև ծանր հանցագործությունների թիվը, այդ թվում՝ կաշառքի, սպանությունների, տրանսպորտային միջոցներ առևանգելու դեպքերով։
«Հանցագործությունների կեսից ավելին սեփականության դեմ ուղղված են։ Բայց, կոպիտ ասած, ավելի լավ է գողանան, քան սպանեն», - նշեց ոստիկանության շտաբի պետը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի