Ասֆալտին փռելը շարունակվում է, մարդիկ կան, որ հասկացել և ավելի օրինապաշտ են դարձել. Վալերիյ Օսիպյան
Ոստիկանությունը, իր գործընկերների հետ համագործակցելով, հայտնաբերել է, մնացածն արդեն ոստիկանության խնդիրը չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությունն արեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին ու Միհրան Պողոսյանին ՀՀ արտահանձնելուն։
«Բայց տեղեկացված եմ, որ համապատասխան մարմիններն աշխատանքներ են իրականացնում, որ այդ հայտնաբերված անձանց արտահանձնեն ՀՀ»,- շարունակեց նա։
Ոստիկանապետը, խոսելով ասֆալտին փռելու պրակտիկայի մասին, շեշտեց, թե իրենք հանցագործներին հայտնաբերելու համար չեն սպասում վարչապետի հանձնարարականին։
«Ոստիկանությունն ունի հստակ գործառույթային պարտականություններ, այստեղ պարտադիր չէ վարչապետի հանձնարարականը։ Ասֆալտին փռելը շարունակվում է, պարզապես երևի տեղեկացվախծ չեք։ Վստահեցնում եմ, որ այն պահին, երբ մենք խստացրել են մեր մոտեցումները և դադարել ենք հանդուրժող լինելը, մարդիկ կան, որ հասկացել են ու Հայաստանի Հանրապետությունում էլ ավելի օրինապաշտ են դարձել»,- ընդգծեց Օսիպյանը։
Վալերիյ Օսիպյանը հրաժարվեց անուններ տալ, թե ովքեր են իշխանափոխությունից հետ դարձել ավելի օրինապաշտ։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի