Տեսադաշտում ունենք անձինք, որոնց նկատմամբ օպերատիվ գործողություններ են իրականացվում. Օսիպյան
Իջևանում օրեր առաջ տեղի ունեցածը անկարգություն ու խուլիգանություն է։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Նա նկատեց, որ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով է քրեական գործ հարուցվել։
«Մեր նպատակն է նրանց հայտնաբերել և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել։ Այս պահի դրությամբ մենք ունենք բերման ենթարկված 29 անձ, ձերբակալվել էին 13-ը, 2 օր առաջ կալանավորվել են 10-ը։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու, ինչպես նաև մենք ունենք ցանկ, թե ովքեր են ավելի ակտիվ դերակատարություն ունեցել այդ օրը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին, ոստիկանապետը հայտարարեց, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու՝ այլևս թույլ չտալով ապօրինի ծառահատումներ Իջևանում և հանրապետության այլ տարածքներում։
«Մինչև այս պահն էլ թույլ չենք տվել, կարող եմ ներկայացնել, որ մշտապես պայքարել ենք մղել ապօրինի ծառահատման դամ, ունենք բազմաթիվ գործեր հարուցված, բերման ենթարկվածներ և այլն։ Պարզապես լինելու ենք էլ ավելի սկզբունքային, քանի որ սա ՀՀ հարստություն է»,- շարունակեց Օսիպյանը։
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ապօրինի ծառահատումների հետևում կանգնած են օլիգարխներ, այլ ոչ թե Իջևանի ցուցարարները, Օսիպյանն արձագանքեց․ «Ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում, մենք տեսադաշտում ունենք անձինք, որոնց նկատմամբ օպերատիվ գործողություններ են իրականացվում։ Այս պահին անուններ չենք ասում՝ ելնելով գործի հանգամանքներից։ Մենք ունենք ենթադրյալ կասկածյալ, բայց պետք է ունենանք հիմնավորումներ»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի