Անվտանգության ու կայունության ի՞նչ մակարդակ ունի այսօր Հայաստանի էներգահամակարգը
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
Հայաստանի էներգահամակարգն այսօր անվտանգության ու կայունության ի՞նչ մակարդակ ունի, հուսալիության ի՞նչ աստիճան: Այս հարցը վերջերս տեղի ունեցած փափանման համատեքստում շատերին է հետաքրքրում: Թերթին տված հարցազրույցում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը պատասխանել է. «Անվտանգության եւ հուսալիության մակարդակը բավականին բարձր է: Այնքանով, ինչքանով այսօր աշխարհի զարգացած երկրներինն է: Որովհետեւ դրա համար վերջին 30 տարիներին շատ ներդրումներ են կատարվել: Նաեւ՝ մեր համակարգի մեծությունը մեզ հնարավորություն է տալիս ավելի հուսալի լինելու: Ինչ նկատի ունեմ մեծություն ասելով: Մեր համակարգը ի զորու է տեղափոխել եւ բաշխել ավելի քան 15 մլրդ կՎտ. ժամ էլէներգիա: Որովհետեւ 80-ականներին հենց այդքան՝ 15.7 մլրդ կՎտ.ժամ է եղել մեր էլէներգիայի պահանջարկը: Հիմա թերծանրաբեռնված ենք աշխատում: Գծերը շատ ավելի հզոր են, քան այսօրվա պահանջարկն է: Ենթակայանները շատ ավելի հզոր են, քան պահանջարկն է: Դա էլ է եւս մեկ աստիճանով բարձրացնում հուսալիության մակարդակը: Վերջին տարիների ընթացքում լայնածավալ ներդրումներ են կատարվել համակարգի, առավել եւս՝ հաղորդող ցանցում, բարձրավոլտ էլցանցերում: Վերակառուցվել են 15 գործող ենթակայաններից 6-ը: Վերակառուցման փուլում են եւս 6-ը: Մի խոսքով, բոլոր գործությունները՝ անվտանգությանն ու հուսալիությանը միտված, ժամանակին կատարվել են եւ կատարվում են»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի