Ուսանողական ընկերներ. Ինչու Ռուստամ Բադասյանն ազատվեց փոխնախախարարից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդարադատության՝ 28-ը հազիվ բոլորած նախարար Ռուստամ Բադասյանը նախարարի պաշտոնում աշխատանքը սկսեց փոխնախարար Տիգրան Խաչիկյանին ազատելուց, որը, ի դեպ, նախարարի ուսանողական ընկերներից է եւ ՔՊ-ի կադրային բանկից էր նշանակվել՝ 3 ամիս առաջ: Մենք փորձեցինք Տիգրան Խաչիկյանից մեկ անգամ էլ ճշտել՝ ինչո՞ւ իրեն ազատեցին աշխատանքից։ «Բադասյանն ասաց, որ ցանկանում է իր թիմով աշխատել»:
Միայն դա՞, այլ պատճառաբանություններ` աշխատանքի հետ կապված, չե՞ն եղել։ «Ոչ, որեւէ այլ` մասնագիտական, մարդկային չափորոշիչ չի վկայակոչվել։ Այդ 3 ամիսների ընթացքում ես ակտիվ աշխատում էի, գտնում, որ առաջնահերթ բարեփոխումներ պետք է տեղի ունենան քրեակատարողական հիմնարկներում, չհայտարարված այցերի պրակտիկան մտցրեցի, ինչը չափազանց արդյունավետ գործիք է` օպերատիվ վիճակին տեղում ծանոթանալու, արձանագրելու, լուծում տալու համար… հնարավոր է` իմ ակտիվությունն ընդունելի չէր իրենց համար, ու եթե անկեղծ, ես եւս ընդունելի չէի համարում մեր համատեղ աշխատանքը՝ արժեհամակարգերի տարբերություն կար»։
Դուք ուսանողական ընկերնե՞ր եք եղել։ «Որպես այդպիսին` ոչ, մեկ տարվա տարբերությամբ ենք ուսանողներ եղել»: Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է Ստամբուլյան կոնվենցիային։ «Կոնվենցիան, գոնե այս պահին, իր առանձին դրույթներով ենթակա է լրացուցիչ մեկնաբանության»։ Հնարավո՞ր է աշխատանքից ազատման պատճառը դա էր։ «Պետք է իրենց հարցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի