ՌԴ արտագաղթող հայերի թվի կտրուկ աճում մտահոգվելու ոչինչ չեմ տեսնում. ԱՍՀՆ ժողովրդագրության բաժնի պետ
Ռուսաստան արտագաղթող հայերի թվի կտրուկ աճում մտահոգվելու ոչինչ չեմ տեսնում. պարզապես մուտքի և ելքի ցուցանիշ է: Սրանք ոչ թե մշտական, այլ աշխատանքային միգրացիայի թվերն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը:
«Կարող է՝ և մարդիկ են շատ գնացել, ժամանակավոր աշխատանքային միգրացիայի շրջանն է, հնարավոր է՝ այս տարի մի քիչ շատ են մեկնել, բայց դա էլ 100 տոկոսով չենք կարող ասել: Պարզապես մուտքի և ելքի տվյալներ են, արտառոց բան չկա: Տարվա վերջում կարող է նաև կտրուկ իջնել»,- նշեց Արտակ Մարկոսյանը:
Նշենք, որ «Известия» պարբերականը՝ հղում անելով Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությանը, գրել էր, որ 2019թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է՝ գերազանցելով վերջին տասնամյակի բոլոր ցուցանիշները: Ամենից շատ ավելացել է Հայաստանից և Ուկրաինայից ներգաղթյալների թիվը: 2019թ.-ի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12 800 մարդ՝ 2018թ.-ի 4900-ի համեմատ: Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստան է ժամանել Հայաստանի 49 000 քաղաքացի:
Արտակ Մարկոսյանի խոսքով` ավելի թարմ՝ մայիս ամսվա տվյալներով ևս Հայաստանից կա աճ՝ 16.183՝ նախորդ տարվա 6.893-ի համեմատ:
Ժողովրդագրության բաժնի պետը միգրացիայի աճը նաև պայմանավորում է Ռուսաստանում հաշվարկի մեթոդաբանության փոփոխության հետ. «Հնարավոր է՝ ոչ մի բան չի փոխվել, կարող է՝ նույնն են թվերը, ուղղակի մեթոդաբանությունն է փոխվել»:
«Մեր տվյալներով՝ առաջին եռամսյակում ընդհանրապես հայկական անձնագրերով մուտքն ու ելքը դրական է եղել՝ 2526: Դա առաջին դեպքն է 2011 թ.-ից սկսած: 2011 թ.-ից մինչև այս տարի հայկական անձնագրերով թե՛ եռամսյակային, թե՛ կիսամյակային, թե՛ տարեկան կտրվածքով մուտքերն ու ելքերը բացասական են եղել: Այս տարի առաջին եռամսյակում մենք դրական ցուցանիշ ունենք»,- հայտնեց Արտակ Մարկոսյանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի