Հայաստանը չի գնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մյուսով՝ բանակցում. ԱԳՆ խոսնակ
ՀՀ կառավարության դիրքորոշումը նույնն է՝ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միջազգային իրավունքի հիման վրա, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Արցախը պետք է լիարժեք ներգրավված եւ որոշիչ ձայն ունենա տեւական բանակցային գործընթացում: Կարելի է ասել, որ մեր դիրքորոշման մեջ կա 3 հիմնական ուղղություն՝ բովանդակություն, միջավայր, որտեղ տեղի է ունենում այս գործընթացը եւ երրորդը՝ Արցախի լիարժեք ներգրավվածությունը: Արցախի ներգրավվածությունը մեզ համար պրակտիկ դիրքորոշում է: Արցախն այս գործընթացի հիմնական սուբյեկտն է: Եթե ուզում ենք արդյունավետություն ապահովել այս գործընթացում, Արցախը պետք է ներգրավվածություն ունենա»,- ասաց Ա.Նաղդալյանը:
Նրա խոսքով, Հայաստանի բացարձակ գերակայություններն են Արցախի անվտանգությունը եւ դրանից բխող կարգավիճակը: Ա.Նաղդալյանը կարեւորեց բանակցային միջավայրը. «Երբ կա հայատյացություն, երբ կա այդպիսի հռետորաբանություն, մենք չենք հավատում, որ այդ պայմաններում կարելի է բանակցել եւ առաջընթաց արձանագրել: Մտածել, որ Հայաստանը կգնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մի ձեռքով՝ բանակցում, անհնար է»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի