Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Պետք է դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարության տողատակերը կարդալ

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի հետ։

– Պարոն Աշոտյան, դուք մշտապես քննադատում եք ԵՄ-ի հետ ՀՀ իշխանությունների աշխատանքը։ ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ 2019-ի համար ՀՀ-ին ԵՄ-ի աջակցության մակարդակը 35 միլիոնից կհասնի 70 միլիոն եվրոյի։ Սա ինչպե՞ս կգնահատեք։


– Եվրամիության դերը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, իհարկե, նախ և առաջ՝ պայմանավորված է ռեֆորմների օրակարգով։ Հայաստանը դիտվել է՝ որպես հաջողության պատմություն Արևելյան գործընկերության տարածքում, և 2017 թ. կնքած համաձայնագիրը Սերժ Սարգսյանի դիվանագիտական հաղթանակն էր, որը ստեղծել է շատ ուժեղ հիմք՝ բոլոր ուղղություններով ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվրոպական աջակցության ծավալները երկրին, նախ և առաջ՝ կախված են բարեփոխումների որակից ու ծավալից։ Ես արդեն մեկ տարի է, ինչ քննադատում եմ, որ այդ համաձայնագրով նախատեսված ռեֆորմները դոփում են տեղում, որևէ իրական բարեփոխում, որ նախատեսված է CEPA-ով, չի իրականացվել։

Այս քննադատությունն անուղղակի կերպով հաստատեց նաև դեսպանը, որ հայտարարեց, որ համաձայնագիրը նոր թևակոխում է իրականացման փուլ՝ այն դեպքում, որ մեկ տարվա ընթացքում, եթե այս կառավարությունն իրոք բարեփոխիչ կառավարություն էր և ուզում է իր քաղաքական կապիտալը ոլորտային ռեֆորմների փոխակերպել, ապա կարող էր իրականացնել, հատկապես՝ այդքան քննարկված դատաիրավական համակարգի հետ կապված։ Ֆինանսական ծավալի ավելացումը ողջունելի է։ Ցավոք, որքան ես հասկացա, դա միանվագ ավելացում է, և նախատեսված է եղել եվրոպական ֆինանսական մեխանիզմների շրջանակներում։

– 70 մլն-ը երկկողմ ծրագրավորման շրջանակներում է, դեսպանն ասել է, որ կան նաև բազմակողմ ձևաչափեր՝ ԱլԳ և այլ հիմնադրամներ։

– Բոլոր դեպքերում դա միանվագ աջակցություն է։ Ես հույս ունեմ և ներքին քաղաքական օրակարգում այս կառավարությունից մշտապես պահանջելու եմ բարեփոխումներ, որոնք հաստատված են այդ համաձայնագրով։ Մեկ տարի անց կառավարությունը վերջապես հաջողեց երկնել համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը։ Ցավոք, ճանապարհային քարտեզի քաղաքական, իրավական կշիռն այն չէ, ինչ նախատեսված էր սկզբից, քանի որ նախատեսված էր, որ քարտեզը պետք է հաստատվի՝ որպես կառավարության որոշում, սակայն վերջում այն պարզապես վարչապետի որոշման տեսք ստացավ՝ երևի թե այն մտահոգություններից ելնելով, որ այսօրվա կառավարությունը, նախարարություններն ի վիճակի չեն լինելու իրականացնել ստանձնած պարտավորությունները և ճանապարհային քարտեզում անաղմուկ փոփոխություններ անելու մեխանիզմ են գտել. իրականացման ձախողումներն ավելի քիչ տեսանելի են լինելու վարչապետի որոշման մակարդակով շտկելու համար, քան կառավարության մակարդակով։

– Բայց Սվիտալսկին գոհունակություն է հայտնել համագործակցությունից, ասել է, որ նախարարությունների հետ քննարկումները կառուցողական են, և աշխատանքը լավատեսություն է ներշնչում։

– Եթե ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին դատենք բացառապես դեսպանի տված սուպերպոզիտիվ գնահատականներով, ապա այսքան շատ խնդիրներ կուտակված չէին լինի։ Հիշում ենք Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Բրյուսել, մուննաթը եվրոպացիների վրա։ Ինձ հետաքրքիր է՝ երբ Նիկոլ Փաշինյանն իմացել է ֆինանսավորման ավելացման մասին, մուննաթ եկե՞լ է կրկին, թե՞ ոչ, չի՞ ասել, որ մի 2 օլիգարխի թափ տա, այդ փողը կստանա, ինչպես ասում էր Յունկերի հետ առաջին հանդիպումից հետո։ Իրականության մեջ, իհարկե, պետք է դեսպանի հայտարարության տողատակերը կարդալ։

Ինչպես յուրաքանչյուր դեսպան, պարոն Սվիտալսկին նույնպես մարդ է, բնականաբար, իր գնահատականների մեջ կան նաև որոշակի անձնավորված դրական ընկալումների նշաններ։ ԵՄ-ն մեր կարևորագույն գործընկերներից մեկն է, խնդիրը վերաբերում է և՛ CEPA-ի իրականացմանը, և՛ Եվրոպայի դերին՝ որպես տարածաշրջանային խաղացողի և Հայաստանի ու Արցախի անվտանգության և խաղաղության ամրապնդման, նաև վիզաների ազատականացման հարցով։

Տեսեք՝ վիզաների ազատականացման հարցով վարչապետի Բրյուսել կատարած վերջին այցից հետո պետական քարոզչամեքենան շոու էր սարքել Յունկերի մի հայտարարությունից, որ Հայաստանը պատրաստ է, կատարել է իր բոլոր պարտավորությունները, և պետք է օր առաջ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը։ Դա նորից քաղաքական պոզիտիվ գնահատական էր, որ, ցավոք սրտի, չի համապատասխանում առկա քաղաքական վիճակին։ Իշխանափոխությունից հետո մեր իշխանավորները խոստանում էին, որ հեղափոխությունը կապիտալիզացվելու է նաև արտաքին քաղաքականության մեջ։

Կոնկրետ ԵՄ մասով ի՞նչ խնդիրներ ունեինք մենք՝ CEPA-ի իմպլեմենտացիա, որը չի արվել, ունեինք ֆինանսական ծավալի ավելացման ակնկալիք, որը շատ փոքր՝ ընդամենը 35 մլն եվրո չափով է ավելացել, ունեինք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ակնկալիք, որը, եթե մեր իշխանության ժամանակ ժամկետ էր նշվում՝ 2020 թ., ապա այսօր ոչ միայն ժամկետ չի նշվում, այլև բոլոր այս հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ իշխանափոխությունը Հայաստանում չի կապիտալիզացվում արտաքին քաղաքականության մեջ, նաև ներեվրոպական խնդիրներով պայմամավորված, երկխոսության մեկնարկի հետաձգումն ակնհայտ է։ Այսինքն՝ որևէ ուղղությունով լուրջ, շոշափելի փոփոխություններ չկան։ Հակառակը՝ կա աշխատանքի դանդաղում, ձգձգում, ոչ պրոֆեսիոնալ, վատ կառավարման, վատ կադրային քաղաքականության պատճառով ռեֆորմների խցանումներ, կամ լավագույն դեպքում՝ ռեֆորմ անելու իմիտացիա։

– Արդարադատության համակարգում բարեփոխումների հետ կապված՝ Սվիտալսկին ասել է, որ մի քանի օր առաջ Բրյուսելից ժամանած գործընկերները ՀՀ կառավարության հետ կառուցողական քննարկումներ են անցկացրել, և ԵՄ-ն պատրաստ է տրամադրել էական ֆինանսական աջակցություն։

– Եվրոպական աջակցությունը բարեփոխումներին բոլոր ուղղություններով շատ գնահատելի է, այդ թվում՝ դատաիրավական համակարգի։ Բայց այս դեպքում ևս եկեք հասկանանք՝ բարեփոխումներ անելու ցանկությունը մեծ է, մշտապես եղել է, բարեփոխումները սկսվել են դեռևս մեր իշխանության օրոք, այսօրվա իշխանությունները դատաիրավական համակարգի բարեփոխումներ ասելով՝ ի՞նչ բովանդակություն են դնում դրա մեջ։ Աջակցության ցանկությունը քաղաքական է ու ողջունելի է։ Սակայն ո՞ր բարեփոխումներին, ինչպիսի՞ բարեփոխումներին, դրանք ի՞նչ բովանդակությամբ են։ Կա՞ դատաիրավական համակարգի հայեցակարգ։ Կա՞ ինչ-որ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որ հասանելի է հասարակությանը։ Ես միայն կարող եմ ասել, որ այս հարցով իրենց պատգամավորների հայտարարություններն անգամ այնքան իրարամերժ են, որ խոսել որևէ նախագծված բովանդակության մասին, կարծում եմ, շատ վաղ է։ Եթե կան փաստաթղթեր, նախագծեր, որոնք հայ հասարակությունից հեռու են պահում այս փուլում, բայց քննարկում են եվրոպացիների կամ այլ միջազգային գործընկերների հետ, դա շատ վատ է։ Դա նշանակում է, որ գործող կառավարությունը ոչ թափանցիկ և ոչ հաշվետու է աշխատում հասարակության ու քաղաքական շրջանակների հետ, եթե, իհարկե, կա այդպիսի նախագիծ։

– Ադրբեջանում Դոնալդ Տուսկի արած հայտարարությունը, թե ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պարոն Սվիտալսկին անհանգստանալու պատճառ չի համարել և նշել է, որ Եվրոպական միության դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

– Տուսկի վերջին այցից կարելի էր ակնկալել ավելի մեծ քաղաքական արդյունք, քան պարզապես այն, ինչ մենք այստեղ տեսանք։ Երևան Տուսկի այցի միակ քաղաքական հետևանքը եղավ այն, որ նա Հյուսիսային պողոտայում տեսավ, որ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը շատ սիրված է բոլորի կողմից։ Նա տեսավ դա Աբովյան փողոցի վրա, երբ ոստիկանական պատնեշը Ռոբերտ Քոչարյանի աջակից ցուցարարներին զատում էր Նիկոլ Փաշինյանից, և այլն։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության գործընթացին, դա առանձին մեծ թեմա է։ Ես մշտապես զգոնության կոչ եմ արել այս իշխանություններին, քննադատել եմ վարվող բանակցային քաղաքականությունը, իմ դժգոհություններն եմ հայտնել, որ այս իշխանությունները մսխեցին Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգությունը բանակցային պրոցեսում՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունների տեսքով, այս իշխանությունների օրոք ինքնորոշման իրավունքի մասին շատ քիչ է խոսվում, և Նիկոլ Փաշինյանը երբևէ չի հայտարարել, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմելու։ Ի՞նչն է իրեն խանգարում դա անել, ես չեմ հասկանում։

168.am

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում