Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ապագան անհայտ է
«Իրատեսը» գրում է. Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ), որը մրցութային կարգով ֆինանսական աջակցություն էր տրամադրում երիտասարդ գիտնականների միջազգային գործուղումների, նյութերի և սարքերի ձեռքբերման. գիտական դպրոցների և նման միջոցառումների կազմակերպման համար, ինչպես նաև խրախուսում էր ազդեցության գործակցով պարբերականներում հոդվածների տպագրությունը, շուրջ մեկ տարի է դադարեցրել է իր գործունեությունը: ԵԳԱԾ գործունեության վերսկսման հարցով գիտնականները դիմել Են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, սակայն խնդիրը դեռևս չի լուծվել:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մեկնարկել էր 2012 թ. հուլիսի 1-ից: Այն իրականացվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով (հիմնադրամն ընդամենը գումար փոխանցող խողովակ էր): ԵԳԱԾ-ն ֆեյսբուքյան էջում մի քանի օր առաջ հայտարարել էր. «Հարգելի երիտասարդ գիտնականներ, այժմ, կապված որոշ բարդությունների հետ, ԵԳԱԾ-ի որևէ ծրագրի համար գումար չի տրամադրում: Ցավում ենք»:
Նոր Հայաստանում, ինչպես նախկին իշխանություններից մնացած շատ ծրագրեր. Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը նույնպես առկախվեց:
Տարեկան ծրագիրն ունեցել է մոտ 200 գիտնական շահառու: Ամեն տարի հատկացվող գումարը մոտ 100 մլն դրամ, տրամադրվել է պետբյուջեից, սակայն չի գործում իրավաբանական միջնորդ մարմինը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որը լուծարման գործընթացի մեջ է:
ԵԳԱԾ-ն չի ունեցել իրավաբանական կարգավիճակ, ծրագիրը գործել է կամավորների ուժերով: Գումարները պետբյուջեից նվիրաբերվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որն էլ իր հերթին գումարը փոխանցում էր շահառուներին, ընդ որում առանց որևէ միջնորդավճարի:
Այժմ ծրագրի ներկայացուցիչներն առաջարկել են որևէ լուծում գտնել հարցին կամ ԵԳԱԾ-ին իրավաբանական անձի կարգավիճակ տալ կամ էլ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի փոխարեն այլ կազմակերպություն սահմանել: Սակայն հարցն առայժմ չի լուծվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...