ԱԺ նախագահի ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր իշխանությունների անփառունակ դիվանագիտության, տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել ոչ միայն բարձր մակարդակի բացակայության (նրան այդպես էլ չի ընդունել Սենատի նախագահի ԺՊ-ն), հանդիպումների կոնկրետ արդյունքի, անչափ երկար լինելու, բյուջեի վրա բավականին թանկ նստելու առումներով:
Ի դեպ, նույն օրերին Վաշինգտոնում կազմակերպված «Առաջնորդների ֆորումին» մասնակցել էր նաեւ վրացական պատվիրակությունը` Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահ Արչիլ Տալակվաձեի գլխավորությամբ:
Ասենք, որ Վրաստանի ԱԺ նախագահը, ի տարբերություն Արարատ Միրզոյանի «բուռն եւ երկարատեւ» 9 հոգով (ներառյալ պետաիրավականի ներկայացուցիչ Աննա Կարապետյան)` 12-օրյա այցի, ընդամենը հինգ օրով է մեկնել` երկու-երեք պատգամավորների ուղեկցությամբ։ Ընդ որում, ինչպես միշտ, նրանց շատ ավելի լավ են ընդունել եւ բարձր մակարդակի հանդիպումներ ապահովել, քան Արարատ Միրզոյանին։
Հիշեցնենք` նման պատմություն եղավ ժամանակներ առաջ. Վրաստանի վարչապետին Բրյուսելում՝ Եվրոպայի սրտում, անչափ ջերմ էին ընդունել, քան «իր հեղափոխության» մասին եվրոպացիներին պատմող Նիկոլ Փաշինյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի