Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխությունները Սահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունի Մրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համար Ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները Ապարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ Հարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցը Մմեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. Ավինյան Դուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով Իրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Սա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էր Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում Տեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին

Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄմեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը
Հայաստան

2 օրվա սատկած անասուն են բերում Գումի շուկա վաճառում. գյուղերը բրուցելոզի ճիրաններում են. Տիգրան Եղոյան

Մի քանի ամիս է, ինչ Վայոց Ձորի մարզում սարսափելի իրավիճակ է տիրում: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը` անդրադառնալով մարզում տարածված բրուցելոզ հիվանդությանը:

«Գյուղեր կան, որ մանր եղջերավոր անասունների 55-60 տոկոսն արդեն հայտնվել են բրուցելոզի ճիրաններում եւ մարդիկ նույնիսկ տանում էին Մարտունու շուկան եւ վաճառում: Կոնկերտ Քարագլուխ գյուղում 38 մարդ վարակվել է բրուցելոզով, հիվանդությունը տարածված է նաեւ մարզի այլ գյուղերում: Հիվանդ անասուններին մարդիկ տանում են Մարտունու շրջան, վաճառում եւ էնտեղից միսը տեղափոխում են Երեւան եւ մեր ազգաբնակչությանը մենք հրամցնում ենք այդպիսի հիվանդություն»,- ասաց նա:


Ֆերմերը պատմեց, որ ինքը ականատես է եղել մի ահավոր երեւույթի. «Ես ականատես եմ եղել` էս շոգին, մեկ օր առաջ սատկած ձին, որ մարդը եկել, մորթել ա եւ հարց եմ տվել` որտեղ եք տանում, ասելա երշիկի ցեխ, իսկ երշիկն ո՞վ է ուտում, մեր հասարակությունը: Որտե՞ղ է սննդի պետական տեսչությունը, որտեղ է Կառավարությունը, որտեղ են պատկան մարմինները: Եթե իմ հայտարարության մեջ կա զրպարտանք, թող ինձ դատի տան դրա համար: Սիրելի լրագրողներ, առավոտյան ժամը 5-5.30-ին գնանք Գումի շուկա, տեսեք` ինչ միս են բերում, խորհրդային արտադրության «Ժիգուլի», «ԳԱԶ 24»-ի բեռնախցիկները բարձած: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում` սատկած մսեր: Վերջերս մի մսավաճառի հետ եմ խոսում, ինչ է պատմում: Ասում է` 2 օրվա սատկած անասունը բերել են, ասում է՝ մենք միսը ոսկորից անջատել ենք, լողանալու վանայի մեջ լցրել ենք, մարգանցովկայի լուծույթի մեջ մի քանի ժամ թողնում ենք եւ գույնը փոխվում է եւ սա, մեր սերունդն է ուտում»:

Ֆերմերի խոսքով` մարզում իրավիճակը շտկելու համար որեւէ քայլ չի ձեռնարկվում, սպանդանոցներ ընդհանրապես չեն գործում. «Եթե ասում են` այսօր ամեն ինչը փոխվել է, չկա նման բան, էն ինչ վերաբերում էգյուղատնտեսությանը սարսափելի է»,- հավելեց նա: