«Գործ տվողների» մասին
Ուրեմն մի «թույն» պատգամավոր կա գործ տվողի տիպիկ օրինակ: Շատ հեռու չեմ գնա պատմության խորքերը «գործ տվող» հոգեբանական տիպին ներկայացնելու համար: Ստալինի ժամանակ այս տիպը ուր որ պետք է գրում էր «Պողոսյան Պողոսը տրոցկիստ է»: Ու Պողոսի հետևից գալիս են կարևոր տղերք ու տանում հայտնի կամ անհայտ ուղղությամբ ու Պողոսը իզով թոզով կորում էր: Արդյունքում «Գործ տվողը» իրեն լավ է զգում, կարևոր է զգում, կարող է զգում, «թուղթուգիր» անող է զգում, ֆոկուսնիկ է զգում: Կար մարդը ու ինքը նենց արեց, որ չկա մարդը, ինքը դեմք է:
«Գործ տվողը» շատ լավ զգում է նաև օրվա «քաղաքական կոնտեքստը» և աշխատում է դրա ծիրի մեջ լինի: Ասենք Ամերիկան «տեռորիզմի» դեմ «խաչակրանց արշավանք է» հայտարարել և դարձել է զգայուն այդ կարգի խոսքի նկատմամբ ու մեր ժամանակների ու տեխնոլոգիաների «գործ տվողը» գտնում ու սքրինշոթ է անում ամերիկաբնակ մեր հայրենակցի մի անմեղ դիտարկում, որի մեջ «ռումբ» բառը կա ու շանտաժ անում մոտավորպես այսպես «բա չես վախում Ամերիկյան Պետդեպում իմանան քո այս գրառման մասին ու դեպորտ անեն»: Իր «գործ տվողի» կարճ խելքով էլ Ամերիկայի Պետդեպարտամենտը քյալ ա ու չգիտի ով ինչ ա շնչում կամ քաշում քիթը:
Ինչպես կասեր Հայկոն «արա ոնց եմ ես ձեզանից զզվում»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու