Կասկադյորական վթար Երեւանում․ «Opel»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել հարեւան փողոցի տներից մեկի տանիքի վրա
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 02:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ե.) դուրս է եկել Սերո Խանզադյան փողոցի երթևեկելի հատվածից և հայտնվել Արմենակյան փողոցի տներից մեկի տանիքին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին՝ Ք.Հ.-ին (ծնված 1997 թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել անվտանգ տարածք:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու