Քթի կոտրվածք եւ դանակի հարվածներ. Աթոյան փողոցում վեճի ժամանակ իրար դանակահարել են
Հուլիսի 11-ին, ժամը 3.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքվանդակի առաջնային պատի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպլեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վերին Շենգավիթի 42-ամյա մի բնակիչ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Աթոյան փողոցում, վիճաբանության ժամանակ:
Նույն օրը քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հուլիսի 12-ին, ժամը 00.50-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն եւս մի հաղորդում է ստացվել որ «ձախ բազկի շրջանի եւ նստատեղի շրջանի աջից կտրած- պատռած վերքեր, քթոսկրի կոտրվածք տեղաշարժով, քթի վերին եւ ծնոտի վերջույթների շրջանների քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մեկ այլ քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 11-ին նշված փողոցում, վիճաբանության ժամանակ եւ հրաժարվել է հաղորդում տալ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդուն դանակով հարվածել եւ վնասվածք է պատճառել հիվանդանոց դիմած Երեւանի 31-ամյա բնակիչը:
Նա բացատրական աշխատանքի շնորհիվ, հուլիսի 12-ին, ժամը 19-ին, ներկայացել է բաժին ու ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու