ՀՀՌՑ գլխավոր տնօրենն ազատվել է աշխատանքից. ո՞վ կլինի նոր տնօրենը
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրամանով «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Ալոյանն ազատվել է աշխատանքից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Ալոյանից վերջին ժամանակներս պարբերաբար դժգոհություններ ունեին հատկապես մարզային հեռուստաընկերությունների տնօրենները:
Գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են տնօրենի տեղակալ Հրանտ Սարոյանի վրա:
Ի դեպ, երեկ մեզ հետ զրույցում ոլորտի մի քանի մասնագետներ նշում էին, որ այս կառույցը ոտքի կանգնեցնելու համար տնօրենի լավագույն թեկնածուն ՓԲԸ մյուս փոխտնօրեն Սահակ Դավթյանն է:
Այդ կարծիքին էին նաեւ մարզային մի քանի հեռուստաընկերությունների տնօրեններ, որոնց հետ երեկ զրուցել է մեր թղթակիցը: Մնում է սպասել, թե ինչ որոշում կկայացնի ՀՀ ԲՏԱ նախարարը եւ որքանով հաշվի կառնվեն «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ հետ ուղղակի առնչություն ունեցող մարդկանց կարծիքները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու