Կաշառքի մեջ մեղադրվող նախկին փոխնախարար Արսեն Դավթյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից
Առողջապահության նախկին փոխնախարար, կաշառքի մեջ մեղադրվող Արսեն Դավթյանը 15 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը. «Հուլիսի 9-ի երեկոյան Արսեն Դավթյանը ազատ է արձակվել»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա.Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։
Գրավի չափ էր սահմանվել 15.000.000 ՀՀ դրամը, որը մուծվել է եւ նա ազատ է արձակվել։
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ իրենք դատարանի որոշումը դեռ չեն ստացել, ուստի դեռեւս հայտնի չէ՝ դատարանի այս որոշումը բողոքարկելու են թե ոչ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու