Յուրաքանչյուր ստացած նամակի չպետք է ծանոթանանք, առավել ևս Վահե Գրիգորյանի. Ալեքսանդր Ազարյան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը նախօրեին ներկա չէր Դատավորների ընդհանուր ժողովին։ ArmDaily.am-ի հետ զրույցում դատավորն ասաց, որ ժողովին չմասնակցելու պատճառը վատառողջ լինելն էր։
Անդրադառնալով ժողովի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի որպես ԲԴԽ դատավոր երդվելուն՝ նա ասաց, որ գերադասում է չմեկնաբաել այդ հարցը՝ էթիկայի կանոններից ելնելով։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները կկարողանան վերականգնել կառույցի նկատմամբ վստահությունը՝ Ազարյանն ասաց. «Ցանկացած ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ մենք հույս ու վստահություն ունենք, այդ անդամի նկատմամբ չունենայինք՝ չէինք ընտրի»։
Ակնկալվում էր, որ Դատավորի Ընդհանուր ժողովին պետք է քննարկվեր նաև ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը՝ ուղղված ընդհանուր ժողովին։ «Վահե Գրիգորյանի նամակի մասին ինձ մի հարցրեք, որովհետև ես դրան ծանոթ չեմ, չեմ ծանոթացել նամակին՝ հաշվի առնելով Վահե Գրիգորյանի բացառապես սուբյեկտիվ լինելու հանգամանքը։ Ինձ հետաքրքիր չի այդ նամակը դրա համար չեմ ծանոթացել»,-ասաց նա։
Ճշտող հարցին, թե ստացե՞լ է նամակը՝ Ազարյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր ստացած նամակի մենք չպետք է ծանոթանանք, առավել ևս Վահե Գրիգորյանի»։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու