Արփի գյուղում արջը մտել է բակ ու վնասել ընտանի կենդանիներին
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 12-ին` ժամը 09:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 11-ին` ժամը 04:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 10 հավ, իսկ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան (սեփականատեր՝ Մ.Գ.) բակում՝ 6 հավ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Գյուղատնտեսության եւ Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներին:
Հուլիսի 12-ին` ժամը 01:16-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ժամը 00:15-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու թիվ 2/2 տան (սեփականատեր՝ Պ.Ս.) բակում արջը վնասել է 5 հավ։
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին եւ ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահիին:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու