ԲԴԽ անդամների թիվը դարձավ 9-ը. ովքե՞ր են նրանք
Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ հուլիսի 11–ին համալրվեց եւս երեք անդամով. այսպիսով ԲԴԽ անդամների թիվը դարձավ 9–ը։
Նշենք, որ ներկայումս հին կազմից ԲԴԽ–ում պաշտոնավարում են դատավորներ Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, իրավաբան գիտնականներ՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը։
ԱԺ–ի կողմից նորընտիր անդամներն են՝ իրավաբան–գիտնականներ Վիգեն Քոչարյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը, իսկ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված դատավոր անդամներն են՝ Ռուբեն Վարդազարյանը, Մեսրոպ Մակյանը եւ Նախշուն Տավարացյանը։
Ներկայումս ԲԴԽ–ում թափուր է մնացել եւս մեկ իրավաբան–գիտնականի տեղ։ Խորհրդի այս անդամին պետք է ընտրի Ազգային ժողովը՝ իրավաբան գիտնականների եւ այլ հեղինակավոր իրավաբաններից։
Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից` հինգը գիտնական–իրավաբաններ են, հինգը՝ դատավորներ։
Հիշեցնենք, որ մայիսի 24–ին Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից՝ նկատի ունենալով դատական իշխանության եւ դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները։ Ավելի ուշ հրաժարական ներկայացրեցին ԲԴԽ անդամներ Սերգեյ Մեղրյանը, Արմեն Խաչատրյանը, Գեւորգ Դանիելյանը եւ Արմեն Բեկթաշյանը։
Իսկ 2018թ. հոկտեմբերի 27–ին էլ դադարեցվել էին ԲԴԽ դատավոր անդամ Ռուզաննա Հակոբյանիլիազորությունները։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ներկայումս ժամանակավորապես կատարում է խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու