ՔԿՀ նոր պետը Աղվան Հովսեփյանի կադրերից է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դատախազության նախկին աշխատակից Արթուր Գոյունյանը երեկ վարչապետի հրամանով նշանակվեց քրեակատարողական վարչության պետ՝ փոխարինելով Արտյոմ Մխոյանին։
Նա դատախազության հնաբնակներից է։ 2017-ին անսպասելի ազատվեց ԱԱԾ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կիբերհանցագործությունների վարչության պետի պաշտոնից՝ կենսաթոշակի գնալու պատճառաբանությամբ, թեեւ ընդամենը 48 տարեկան էր, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղվան Հովսեփյանի հիմնարկ է տեղափոխվում՝ նշանակվելով Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, որտեղ աշխատում էր մինչ օրս։
ՔԿՎ պետի պաշտոնն ավանդաբար ամենաազդեցիկ պաշտոններից է ուժային համակարգում, եւ դրա ղեկավարները, որպես կանոն, ոչ թե արդարադատության նախարարին են ենթարկվում, այլ երկրի ղեկավարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու