«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է, «Շիրակում»՝ նվազել
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է, «Շիրակում»՝ նվազել
Ընթացիկ տարվա հունիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 281 992 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.1 տոկոսով:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ 2019թ. հունիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 15.4 տոկոսով: Եթե 2018թ. հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 234 737 ուղևոր, ապա 2019թ. հունիսի ցուցանիշը կազմում է 270 818 ուղևոր:
2019 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 174 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 16 738 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 33.2 տոկոս:
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1 320 609 մարդ, որը 9.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 3.9 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու