Սեւանա լճի ծաղկման մակարդակը նվազել է. նախարար
Սեւանի ծաղկման մակարդակը նվազել է, եւ հիմա ջրի մակարդակն արդեն 1 սանտիմետր բարձր է, քան անցած տարի։ Այս մասին հուլիսի 11-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ լճերի մաքրման ծրագրի համար հատկացվել են լրացուցիչ միջոցներ։ Այս տարի 25 մլն քառակուսի մետր ջուր քիչ է վերցվել, քան անցած տարի, իսկ Արփա գետից լիճ է բաց թողնվել 5 մլն խորանարդ մետրով ավելի ջուր։ Սպասվում է, որ այդ թիվը կբարձրանա։
Գրիգորյանը հավաստիացրել է, որ եթե անգամ Սեւանից ջուր վերցվի եւ չավելացվեն լիճն աղտոտող աղբյուրները, միեւնույն է, պետք է լրացուցիչ աշխատանք կատարել։ «Ներկա պատկերը նախկին իշխանությունների ոչ ճիշտ կառավարման արդյունքն է։ Պետությունը միջոցներ էր հատկացնում, բայց աշխատանքներ չեն իրականացվել։ Արդեն հիմա խախտվել է հավասարակշռությունը, որը պետք է վերականգնել։ Ընդ որում՝ մանրակրկիտ հետազոտություններից հետո աշխատանքներն իրականացվում են արտակարգ ռեժիմով»,- նշել է պաշտոնյան, որն արդեն մեկ տարի գլխավորում է գերատեսչությունը։
Նախարարն ընդգծել է, որ բոլոր ծրագրերն իրականացվում են ի հաշիվ գրանտների, առանց վարկերի ներգրավման։ «Միեւնույն ժամանակ, մենք պատրաստ ենք համագործակցել նաեւ անկախ փորձագետների եւ կազմակերպությունների հետ, որոնք իրապես մտահոգված են Սեւանի ճակատագրով եւ նեղ բիզնես-շահեր չեն հետապնդում»,- ամփոփել է Էրիկ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հայ գիտնականները քանիցս բողոքել են նոր իշխանությունների կողմից Սեւանա լճի վիճակի մասին հետազոտությունների ֆինանսավորումը դադարեցնելուց։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու