Բա՞ն է փոխվել. ԱԺ-ում Աշոտ Արսենյանի «Բյուրեղին» փոխարինում է «Ապարան ջուրը»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի աշխատակազմը հրաժարվել է Աշոտ Արսենյանին պատկանող «Բյուրեղ» ջրից․ արդեն մի քանի օր է՝ խորհրդարանի միջանցքներում ոչ միայն նոր ջրի ապարատներ են տեղադրվել, այլեւ ջրի ապրանքանիշն է փոխվել։ «Բյուրեղին» փոխարինում է «Ապարան ջուրը»։
Հիշեցնենք, որ մինչ հեղափոխությունը ԱԺ ջրի մատակարարը Ռուբեն Հայրապետյանի «Նոյ» ընկերությունն էր։ Հեղափոխությունից ամիսներ հետո Հայրապետյանի «ծառայություններից» հրաժարվեցին, եւ խորհրդարանը մի քանի ամիս «Բյուրեղ» էր խմում:
Ըստ երեւույթին, Աշոտ Արսենյանի հետ եւս իշխանության ջուրը մի առվով չի հոսել․ մի քանի օր է՝ խորհրդարանում «Ապարան ջուր» են խմում։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեզ հայտնեց, որ տենդեր է հայտարարվել, եւ տենդերի արդյունքում հաղթած ընկերությունն է նոր ջրի ապարատներով ջուր մատակարարում։ «Ես անգամ անունն էլ չեմ հիշում»,- ասաց նա եւ չմանրամասնեց, թե կոնկրետ որ ընկերություններն են մասնակցել ու հաղթող ճանաչվել։ Գալստյանը միայն հիշեց, որ մրցույթը շուտ է հայտարարվել՝ անցած տարի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի