Մուտքի արտոնագրերի դյուրացման համար ԵՄ-ն խիստ պահանջներ է դնում
«ՀՀ-ԵՄ վիզային բանակցությունների մեկնարկը երկարաձգվում է մի շարք պատճառներով։ Դրանցից առաջինն այն է, որ միգրացիոն ճգնաժամը Մերձավոր Արևելքից լրջորեն հարվածեց Եվրոպական միությանը՝ լուրջ մտահոգություններ առաջացնելով ԵՄ անդամ երկրների քաղաքացիների շրջանում։ Սա, բնականաբար, ստեղծել է մի իրավիճակ, երբ ԵՄ դիրքորոշումը խստացել է, ԵՄ-ն ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում այն երկրներում, որոնք դիտարկվում են՝ որպես մուտքի արտոնագրերի դյուրացման ներուժ ունեցող երկրներ, ԵՄ-ն պահանջներ է դնում, հատկապես, երբ տվյալ երկրից անօրինական միգրացիայի հոսքեր կան»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկին։
Նա նշել է, որ այն ամենը, ինչ կարող է տեղի ունենալ մուտքի արտոնագրերի դյուրացումից հետո, պետք է կանխատեսելի ու վերահսկելի լինի, իսկ դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր, պետք է երկիրը ներսում որոշակի աշխատանք իրականացնի։
«Ներկայումս կա նաև այլ երկրին տրամադրված մուտքի արտոնագրերի ազատականացման փորձը, այդ թվում՝ Վրաստանին, և ԵՄ-ն հաշվի է առնում բոլոր վտանգները»,- ասել է վերլուծաբանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի