Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Միջազգային բժշկական կոնֆերանս, որը Հայաստան բերեց վիրաբույժներ աշխարհի 20 երկրներից

Առաջատար լապարասկոպիկ միջամտություններ, վիրաբուժական արդիական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, դրանցից լավագույնի և արդյունավետի ընտրություն. այս ու բազմաթիվ այլ հարցեր քննարկվեցին ճողվածքների և որովայնի առաջնային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին նվիրված IHC Armenia 2019 կրթական կոնֆերանսի ընթացքում: 

Կոնֆերանսի կազմակերպման նախաձեռնությունը ԱՄՆ-ում ապրող հայազգի վիրաբույժ Թալար Թեջիրյանինն է: Միջազգային հերնիա համագործակցության IHC կոնֆերանսները կազմակերպվում են ամեն տարի տարբեր երկրներում: Կոնֆերանսը հայ վիրաբույժներին հնարավորություն տվեց առնչվել աշխարհահռչակ վիրաբույժների փորձին հետ, իրենց հետաքրքրող տարբեր հարցերի մասին լսել նրանց մասնագիտական կարծիքը: Կոնֆերանսին մասնակցել էին ավելի քան 150 վիրաբույժներ 20 երկրներից:
Ավելի քան 8000 հետևորդ ունեցող IHC ի կողմից Հայաստանում նման լայնամասշտաբ կոնֆերանսի կազմակերպումը ողջունեց ՀՀ ԱՆ ընդհանուր վիրաբուժության գծով խորհրդատու Սուրեն Ստեփանյանը, նա նշեց որ և մայրաքաղաքում, և մարզերում կատարվում են մեծ թվով ճողվածքների վիրահատություններ: Մեր երկրում ներդրված է նաև լապարասկոպիկ վիրահատության փորձը, բայց այն Հայաստանի պայմաններում թանկ է համարվում, ու շարունակում են գերիշխել բաց վիրահատությունները: Նա շեշտեց, որ այս ոլորտում կան շատ հարցեր ու խնդիրները, որոնց պատասխանները հուսով է՝ կհնչեն կոնֆերանսի ընթացքում:
Կոնֆերանսին որպես բանախոսներն հրավիրվել էին աշխարհահռչակ մասնագետներ: Իրենց փորձն ու գիտելիքները հայ վիրաբույժներին ներկայացրին Բելգիայից Եվրոպական ճողվածքաբանական միության նախագահ Ֆիլիպ Մայսոմսը, ԱՄՆ-ից Թալար Թեջիրյանը, Շիրին Թոֆիգը, Մերսեդեհ Բաղայը, Ռուսաստանից Վլադ Բուրդակովը, Հայաստանից Լևոն Գրիգորյանը:
Նրանցից յուրաքանչյուրը հարուստ վիրաբուժական փորձով հայտնի մասնագետ է, տիրապետում է ճողվածքների բուժման նորագույն մեթոդներին, կատարելագործել է իր պրակտիկան արդիական վիրահատական տեխնոլոգիաների կիրառության մեջ:
Վլադ Բուրդակովը ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած ճողվածքների վիրաբուժության մեջ: Նա հայ վիրաբույժների հետ կիսվեց որովայնի առաջնային պատի վերականգնողական միջամտությունների իր փորձով և բուժման արդիական մեթոդներով: Հայտնի վիրաբույժը շատ է կարևորում այսօրինակ կոնֆերանսների միջոցով ճողվածքների վիրահատությունների նվազ ինվազիվ մեթոդների տարածումն ու պրոպագանդումը: Այդ մեթոդները նվազեցնում են հետվիրահատական բարդացումների ռիսկերը, կրկնությունները, բարելավում մարդկանց կյանքի որակը:
Հայաստանից կոնֆերանսին ելույթ ունեցավ ընդհանուր վիրաբույժ Լևոն Գրիգորյանը, ով նաև Միջազգային ճողվածքաբանական համագործակցության և Ճողվածքների եվրոպական միության անդամ է և ակտիվորեն մասնակցում է Հայաստանում աճուկային, վենտրալ և հետվիրահատական ճողվածքների մինիմալ ինվազիվ մեթոդների ներդրման ու զարգացման գործում: Նա կոնֆերանսի կազմակերպիչների թվում էր ու նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է համարում ոլորտի առաջընթացի համար. «Ճողվածքները վիրաբուժական ամենատարածված պաթոլոգիաներն են, այս կոնֆերանսի խնդիրն է Հայաստան բերել ու կիրառել քիչ ինվազիվ լապարասկոպիկ այն մեթոդները, որոնք փորձված են, ապահովում են ավելի լավ արդյունքներ: Իհարկե որոշ մեթոդներ մեր երկրում արդեն կիրառվում են, բայց պետք է թարմացնել գործիքակազմը, չզիջել համաշխարհային զարգացումներին, կատարելագործել գիտելիքները, գործնական հմտությունները: Իսկ դրա լավագույն ճանապարհը սա է. հանրաճանաչ վիրաբույժների պրակտիկ վիրահատական փորձի ուսումնասիրություն, նրանց հետ քննարկումներ ու հարցուպատասխան»:
Կոնֆերանսի շրջանակում փորձի փոխանակումից հետո, հաջորդ հրավիրված առաջատար մասնագետների կողմից իրականացվեցին ճողվածքների բարձր տեխնոլոգիական լապարասկոպիկ միջամտություններ: Բացառիկ վիրահատությունները ուղիղ միացմամբ հեռարձակվեն IHC փակ ֆեյսբուքյան խմբում, որպեսզի անդամ մասնագետներն էլ կարողանան հետևել կատարվող օնլայն միջամտություններին: Նաև Թալար Թեջիրյանի գլխավորությամբ առաջին անգամ Հայաստանում կայացավ կին վիրաբույժների հանդիպում, որը կին վիրաբույժների համայնք ձևավորելու հնարավորություն կտա: