Շոու-բիզնեսի 20 ներկայացուցիչ վճարել է հարկեր. ՊԵԿ
Հարկային մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկել է միջոցներ և իրականացրել համապատասխան աշխատանքներ, որոնց արդյունքում ձեռք են բերվել «Ստեղծագործական գործունեությամբ» զբաղված մի շարք քաղաքացիների կողմից իրականացված գործունեության վերաբերյալ տեղեկություններ:
Այս մասին Tert.am-ի հետ հարցմանը, թե ինչ արդյունքներ կան շոու-բիզնեսին հարկային դաշտ բերելու առումով, հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից:
Հարցին, թե որքան շոու-բիզնեսի ներկայացուցիչ է հարկ վճարում, և ինչու ՊԵԿ-ը չի օգտագործում իր գործիքակազմը, եղել է հետևյալ պատասխանը.
«Նշված տեղեկությունների վերլուծության և իրացման գործընթացը շարունակվում է, իսկ առանձին դեպքերում` «Ստեղծագործական գործունեությամբ» զբաղված մի շարք քաղաքացիների կողմից ստացված և հարկային մարմնին հայտնի դարձած եկամուտներն արդեն իսկ հարկվել են:
Մասնավորապես, հարկային մարմնի տեղեկատվական բազայի համաձայն` ներկայումս հարկային մարմնին հայտնի անուն, ազգանուն ունեցող և «Ստեղծագործական գործունեությամբ» զբաղվող թվով 20 քաղաքացիներ վճարել են (այդ թվում` հարկային գործակալի միջոցով պահված) հարկեր:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած և ճիշտ կիրառության ապահովմանը ուղղված հարկային մարմնի կողմից իրականացվող գործողությունների ժամկետները ՀՀ օրենսդրությամբ սահմանափակված չեն և հետևաբար, այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ»:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի կողմից հայտարարվել է, որ շոու-բիզնեսի հարկման վերջնաժամկետն ապրիլի 20-ն է, որից հետո, եթե եկամուտները թաքցվեն, ՊԵԿ-ը կկիրառի վարչարարական գործիքներ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի