Երեւանում համատարած խցանումներ են. լուսացույցները չեն աշխատում. ՃՈ պետը պարզաբանում է
Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում անկառավարելի վիճակ է առաջացել։ Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները, համատարած խցանումներ են։ Մինչդեռ ճանապարհներին բացակայում են ոստիկանության կարգախմբերը, որոնք քիչ թե շատ կարող են կանոնակարգել երթեւեկությունը։
Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը հայտնեց, որ լուսացույցների հետ կապված խնդիր է առաջացել ողջ Հանրապետությունում։
«Հոսանքն անընդհատ տատանվում էր, մինչեւ սերվերը պատրաստվում էր միանալ, նորից անջատվում էր»,–ասաց նա՝ նշելով, որ խնդիրն արդեն կարգավորվել է եւ համակարգը քիչ հետո կաշխատի։
ՃՈ պետը տեղեկացրեց, որ ոստիկանապետի հանձնարարությամբ Երեւան քաղաքում բոլոր կարգախմբերը մոտեցել են խաչմերուկներին. «Այն խաչմերուկներում, որտեղ լուսացույցները չեն աշխատում, մեր տեսուչները մոտենում եւ կարգավորում են երթեւեկությունը»,–ասաց նա։
ՃՈ պետը նշեց, որ առայժմ չի կարող ասել, արդյոք հոսանքի տատանումների արդյունքում համակարգում տեխնիկա խափանվե՞լ է, թե՞ ոչ։
Եգոր Կարապետյանը չհիշեց, թե նախկինում Հանրապետությունում նման մասշտաբի հոսանքազրկումներ եղե՞լ են, թե ոչ, ինչի արդյունքում Երեւան քաղաքում լուսացույցների համատարած խափանում լինի։
Այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում:
Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի