Էներգետիկ համակարգի վթարի հետևանքով բանկերի աշխատանքը չի տուժել. ԿԲ խոսնակ
Էներգետիկ համակարգի վթարի հետևանքով բանկերի աշխատանքը չի տուժել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի խոսնակ Հարություն Կբեյանը:
«Որևէ խնդիր չկա, բանկերը իրականացրել են և շարունակում են իրականացնել իրենց բնականոն աշխատանքը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի տարբեր վայրերում այսօր ժամը 13:00-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկանց զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի:
Իսկ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի