Ատոմակայանի ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով, խնդիրներ չենք ունեցել․ Մեծամորի ատոմակայանի տնօրեն
Մեծամորի ատոմակայանը հունիսի 1-ից չի աշխատում, վերանորոգման և վերաբեռնավորման գործընթաց է սկսվել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը՝ անդրադառնալով Հրազդանի ՀԷՑ-ում և Երևան ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարների հետևանքներին՝ ատոմակայանի վրա:
«Էներգահամակարգից մենք դեռ սպառիչ էլեկտրաէներգիա ենք ստանում: Այո, էներգահամակարգում խնդիրներ առաջացել են, և ճիշտ կլինի, որ դրա վերաբերյալ հարցերին մյուս ձեռնարկությունները պատասխանեն»,- ասաց նա:
Խոսելով վթարի արդյունքում ատոմակայանում ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշեց, որ իրենք ունեն ներքին դիզել գեներատորային կայան, և լարման տատանումների սկզբից ի վեր անցել են լարման գեներատորների սնուցմանը: «Այսինքն՝ մեր ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով: Մենք որևէ խնդիր չենք ունեցել»,- ասաց Մովսես Վարդանյանը:
Նրա խոսքով՝ հիմա ատոմակայանի էներգահամակարգում լարումը վերականգնված է:
Հիշեցնենք, որ Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկանց զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի վթար: Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ:
«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,- նշում է ՀՀ փոխվարչապետը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի