Մարզերում կանգնած են փաստի առաջ. ծառահատումները քրեականացվում են
«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ ԱԺ արտահերթ նիստում քննարկման դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Եթե ավելի պարզ, ապա մի շարք կարգավորումների հետ մեկտեղ քրեական պատասխանատվության են ենթարկվելու ապօրինի ծառահատումներ կատարած քաղաքացիները: Այս տեղեկատվությանը մարզերում բավականին բուռն կերպով են արձագանքել, հատկապես այն մարզերում, որտեղ ձմեռային վառելիքի հարցը հիմնականում կարգավորվում է բնափայտի հաշվին:
Քաղաքացիների բողոքը հիմնականում կապված է այն փաստի հետ, որ նրանք ուղղակի այլընտրանք չունեն, քանի որ ֆինանսապես ի վիճակի չեն գազի կամ հոսանքի վարձ վճարել: Թերթի հետ զրույցում, հասկանալով հանդերձ անտառների պահպանման անհրաժեշտությունը, նրանք ասում էին, որ իրենք կանգնած են փակուղու առաջ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի