Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է «Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվան

Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկմանՉկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». Միրզոյան
Հայաստան

Տնտեսական հայացք հյուսիսից

Վրաստանում նորից հակառուսական կրքեր են։ Բայց արդեն 100 տարուց ավելի է՝ գիտենք՝ «Թիֆլիսում որ ֆայտոն շուռ գա, տուժողը մենք ենք»։ Քաղաքական կրքերն այս անգամ հնարավոր տնտեսական հետևանքներ կարող են ունենալ։ ՌԴ Դումայում քննարկում են Վրաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Տնտեսական իմաստով ՌԴ-ի համար, մեղմ ասած, դա ոչինչ չարժե։ Խնդիրը զուտ քաղաքական կոնտեքստում է վերլուծվելու։

Մենք, Վրաստանն ու Ադրբեջանը ռուսական արտաքին առևտրում համարյա տեսանելի չենք։ Երեք երկրներին միասին վերցրած՝ բաժին է ընկնում ՌԴ արտաքին առևտրի 0․8444 տոկոսը (2018թ. ռուսաստանյան պաշտոնական վիճակագրության տվյալներով)։ Ամենամեծ մասնաբաժինն Ադրբեջանինն է՝ 0․3614 տոկոս (մոտ 2 մլրդ 487 մլն դոլար)։ Երկրորդը մերն է՝ 0․2861 տոկոս (մոտ 1 մլրդ 968 մլն դոլար)։ Վրաստանի մասնաբաժինը 0․1969 տոկոս է (մոտ 1 մլրդ 355մլն դոլար)։

Միանգամից արձանագրենք, որ բոլորս էլ Ռուսաստանի հետ արտաքին առևտրում բացասական հաշվեկշիռ ունենք։ Այսինքն, բոլորս էլ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։ Արտահանումները, տոկոսով արտահայտված, համարյա նույնական են՝ ապրանքաշրջանառության 29-31 տոկոսը։

2018թ. Ադրբեջանը ՌԴ արտաքին առևտրում ծավալով 45-րդ պետությունն էր, Հայաստանը՝ 49-րդը, իսկ Վրաստանը՝ 61-րդ։ Այսինքն, մեր երեք երկրների մասնաբաժինը ՌԴ տեսանկյունից նկատելի չէ։ Փոխարենը՝ այն խիստ էական է հատկապես մեր արտահանումների պարագայում։ Ադրբեջանն այդ երկիր արտահանում է մոտ 225 մլն դոլարի բանջարեղեն և 264 մլն դոլարի միրգ։ Երրորդ ապրանքատեսակը վառելիքաէներգետիկ ոլորտն է՝ մոտ 94 մլն դոլարի։

Հայաստանը ՌԴ արտահանում է 25․3 մլն դոլարի բանջարեղեն, մոտ 21 մլն դոլարի միրգ, ևս 18․5 մլն դոլարի վերամշակված գյուղմթերք։ Տարօրինակ է, բայց օվկիանոսից օվկիանոս՝ երրորդ օվկիանոսի ափով մեկ ձգվող Ռուսաստան մենք արտահանում ենք 21 մլն դոլար արժեքի ձուկ։ Մեկ ուրիշ քիչ հայտնի փաստ՝ մենք արտահանում ենք 14․5 մլն դոլարի դեղորայք։ 10 մլն դոլար արժեքի ծխախոտի արտահանումը իրերի տրամաբանության մեջ է։ Ճիշտ այնպես, ինչպես որ արտահանվող ամենամեծ ապրանքախումբը ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն են՝ մոտ 182․8 մլն դոլարի (հիմնականում կոնյակ)։

Դիտարկենք հակառուսական ամենաթունդ տրամադրությունները գեներացնող երկրի տնտեսական կապերը ՌԴ հետ։ Վրաստանի արտաքին առևտրի մոտ 11 տոկոսը բաժին է ընկնում հյուսիսային հարևանին։ Մեկ այլ հետաքրքիր փաստ՝ Վրաստանի ՀՆԱ-ի 7-9․5 տոկոսն ապահովում է տուրիզմը, ուր հիմնական մասնաբաժինը կրկին ՌԴ-ինն է։ Վրացական արտահանումների ամենախոշոր ապրանքատեսակներն են գինին՝ 197 մլն դոլար, միրգը՝ 32 մլն դոլար, և սև մետաղը՝ 12․8 մլն դոլար։ Ռուսաստանը վրացական գինիների, հանքային ջրերի և մրգի ամենամեծ շուկան է։

Արտահանվող մյուս երկրների մասնաբաժինը համադրելի չէ ՌԴ հետ։ Արտահանումների տեսանկյունից ամենաթույլ կապերն ու ծավալներն ակնհայտ ռուս-վրացական են։ Նույնական է նաև այն, որ բոլոր երեք երկրների ֆինանսական հոսքերի ամենամեծ ծավալը կրկին Ռուսաստանինն է։ Հենց այս երկրից են ամենամեծ տրանսֆերտները։ Այսինքն, հենց Ռուսաստան է արտահանվում երեք երկրների ամենամեծ «ապրանքատեսակը»՝ աշխատուժը (այդ աշխատուժն էլ ապահովում է տրանսֆերտ-աշխատավարձերի փոխանցումը հարազատներին, որ, պատկերավոր ասած, «անհարմար» մասշտաբներ ունի երեք երկրների բյուջեի հետ համեմատած)։

Բոլոր երեք պետությունների հետ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալներն աճել են 2018թ-ին։ Ամենամեծ աճը Ադրբեջանինն է՝ 31 տոկոս, երկրորդը Վրաստանն է՝ 25 տոկոս։ Հայաստանի պարագայում աճի տեմպը համեստ է, կրկնակի համեստ՝ մոտ 12 տոկոս։ Զուտ թվերի տեսքով դա թողել է իր հետևանքը. Հայաստանը ՌԴ-ի արտաքին առևտրի գործընկերների ցանկում ծավալով 2018-ին 48-րդն է։ 2017-ի համեմատ նահանջել ենք մեկ տեղով։ Բայց արտաքին առևտրի դրական փաստ կարելի է արձանագրել, որ աճել է արտահանումը Ռուսաստան։ Հիմա հենց արտահանումների հնարավոր խոչընդոտների սպասումն է, որ հետաքրքրություն է ծնել այս հարցի շուրջ։ Որովհետև սկսվել է գյուղմթերքի արտահանման ամենաբուռն շրջանը, ու այն համընկել է ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրման հետ։ Քաղաքական հակամարտության տնտեսական հետևանքները Վրաստանի հետ, ցավոք, կարող է նաև մեր տնտեսությունն արձանագրել։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org