Մամեդյարով-Մնացականյան հաջորդ հանդիպումը՝ շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամեդյարովի հետ վաշինգտոնյան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փութացել էր Արցախ, դիվանագիտական չափանիշներով բավականին երկար` եռօրյա այցով: Ինչպե՞ս եք գնահատում արցախյան կողմի հետ բանակցությունները՝ հարցրինք նրան։ «Շատ արդյունավետ` թե՛ մեր դիրքորոշումների գնահատման, թե՛ երկխոսության, բոլորով գործընթացին ներգրավված լինելու առումներով»:
Կապ ունե՞ր արցախյան այցը վաշինգտոնյան բանակցությունների հետ։ «Բոլոր այս կարգի շփումները կապ ունեն խաղաղ գործընթացի հետ, սա բացառիկ չէր, մենք մշտապես միմյանց հետ շփվում ենք` դա լինի այցերով, հեռախոսազրույցներով, մշտապես միմյանց ներգրավված ենք պահում գործընթացին»:
ԼՂ նախկին արտգործնախարար (1996-1997 թթ.՝ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ) Կարեն Միրզոյանի ներգրավվելը հայկական կողմից` բանակցային ֆորմատի մեջ, փորձագիտական շրջանակների մոտ տարակուսանք առաջացրեց, ըստ որի` դրանով հող է նախապատրաստվում ադրբեջանական «ղարաբաղյան համայնքի» ներգրավման համար։ «Եզրակացությունների որեւէ կարիք չկա այդ առումով, որովհետեւ պարոն Միրզոյանն ունի տարբեր գործառույթներ, որոնք պետք չէ կապել Ձեր մատնանշած գործընթացի հետ»:
Իսկ Ձեր հաջորդ հանդիպումը Մամեդյարովի հետ ե՞րբ է լինելու։ «Կհայտարարենք, ինչպես ընդունված է` միաժամանակ, նույն օրը»: Շուտ-ուշ, որտե՞ղ։ «Ես իրավունք չունեմ ասելու, եթե մի փոքր վերլուծեք, կարող եք կռահել»: «Վերլուծեցինք» եւ գտանք` ՄԱԿ-ի ասամբլեա, Նյու Յորք` սեպտեմբեր։ Լռությունը համաձայնության նշա՞ն է։ Զ. Մնացականյանը լուռ ժպիտով նստեց ավտոմեքենան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի