Կովկասյան ընձառյուծի որսի համար նաախտեսված 3 մլն տուգանքը դառնում է 100 մլն դրամ
Շրջակա միջավայրի նախարարությունը իրավապահ մարմինների հետ մշակել ու խորհրդարանի դատին է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որով խստացնում է ապօրինի անտառահատման համար պատիժը։
Օրենսդրական նախաձեռնության հիմնական զեկուցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ էականորեն խստացվել են ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը, ինչպես նաև ներմուծվել են նոր կարգավորումներ։
Մասնավորապես, ըստ նախարարի, Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածում ներմուծվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու հոդվածը, ինչպես նաև համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության ենթադրելու վերաբերյալ կարգավորումները։
Էրիկ Գրիգորյանը նաև շեշտեց, որ փոփոխություն է կատարվել Կովկասյան ընձառյուծի որսի համար նախատեսված գումարի մասով, որը 3 մլն դրամ տուգանքից փոխվել է 100 մլն դրամ տուգանքի։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի