Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ
Oրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝ 18–ամյա Մանվել Գրիգորյանը զորակոչվել է բանակ։ Վիճակահանության արդյունքում նա ծառայության է անցել Արցախում: Նշենք, որ Մանվել Գրիգորյանն իր անունով 2 թոռ ունի։
Բանակ զորակոչված Մանվել Գրիգորյանը՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որդին է։
Հիշեցնենք, որ ներկայումս քրեական հետապնդում է իրականացվում Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Առանձնապես խոշոր չափերի յուրացումների և այլ դրվագներով հարուցված քրեական գործով Մանվել Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ և ներկայումս բուժում ստանում քաղաքացիական հիվանդանոցում։Նույն գործի շրջանակներում նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։ Մանվել Գրիգորյանի որդիներից Արմանը՝ ներկայումս հետախուզման մեջ է, իսկ Կարեն Գրիգորյանը, որպես մեղադրյալ է ներգրավված Էջմիածնի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների գործով։
Այս գործով նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
Աղբյուրը` NEWS.am


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է