Հայաստանում կվերականգնվի տնային կալանքը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման գործընթացներում:
Այս տեսակետից, ըստ Արթուր Դավթյանի, հանգուցային նշանակություն ունի հատկապես Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով նախանշված են նշված ոլորտներում ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակները: Վերջիններիս նշանակությունն ընդգծվում է հատկապես նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հասարակական-քաղաքական շրջադարձային փոփոխություններից հետո Հայաստանում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումների լույսի ներքո:
Պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է բազմակողմ աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ սկսած բարեփոխումների իրականացման գործընթացում՝ ելնելով Հայաստանի իշխանությունների և հասարակության սահմանած առաջնահերթություններից ու մարտահրավերներից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է կոռուպցիայի հակազդման և դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարության մշակման, հետագա իրականացման գործընթացներում ՀՀ դատախազության մասնակցության և սպասելիքների, քրեական դատավարության շրջանակներում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների կիրառման, դրանց շրջանակներում ԵՄ-ի կողմից կարճաժամկետ և միջնաժամկետ օժանդակության եղանակներին, համագործակցության հետագա զարգացման ուղիներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ Հայաստանը, ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, գործնական քայլեր է կատարում նաև քրեական դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության իրավակիրառ պրակտիկան եվրոպական իրավունքի զարգացման տենդենցներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Այդ համատեքստում առանձնացվել է հատկապես դատախազության կողմից այլընտրանքային խափանման միջոցների, մասնավորապես տնային կալանքի ինստիուտի ներդրմանն ուղղված օրենսդրական համապատասխան փոփոխությունների նախագծի շրջանառումը: Արթուր Դավթյանն առաջարկել է համագործակցության շրջանակներում դիտարկել նաև նշված խափանման միջոցի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակության հնարավորությունը, որն էապես կնվազեցնի խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ հետագա գործակցության օպտիմալ եղանակների, մեթոդների շուրջ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...