Չի բացառվում, որ Բաղրամյան 26-ի սկանդալային հոլովակը տեսագրվել է, երբ այն հանդիսանում էր ՀՀ վարչապետի նստավայրը (տեսանյութ)
Նախագահականից բացառում են, որ համացանցում տարածված հոլովակը, որտեղ աղջիկները «զբոսանքի են գնացել» Բաղրամյան 26, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այդ շենքում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նշենք, որ աղջիկների Բաղրամյան 26-ում հայտնվելու հետ կապված շրջանառվում է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը, ով՝ ըստ մամուլում տարածված տեղեկությունների, նրանց ուղեկիցն է եղել:
«Հանրապետության նախագահի աշխատակազմը Բաղրամյան 26 հասցեում (ներկայումս՝ Բաղրամյան 26/1) գտնվող վարչական շենք տեղափոխվել է այս տարվա մարտից, շենք ելքն ու մուտքն իրականացվում է նախագահի աշխատակազմի ղեկավարի և Պետական պահպանության ծառայության պետի «Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը հաստատելու մասին» հրամանի համաձայն»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում տեսանյութում պատկերված անձանց մուտք նախագահական նստավայր չի եղել և բացառվում է, որ նախագահի աշխատակազմը նստավայրի շենքում նման բան թույլատրի:
Նշենք, որ 2018թ.-ի նոյեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունել էր օրինագիծ , որի համաձայն՝ Հայաստանի նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
Ուստի, եթե հիմք ընդունենք նախագահականից տրված տեղեկատվությունը, ապա ստացվում է, որ վերոնշյալ հոլովակը արվել է այն ժամանակ, երբ Բաղրամյան 26-ը վարչապետի նստավայրն էր եւ այնտեղ հիմնականում իր գործունեությունն էր ծավալում վարչապետի տիկինը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է