Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

38-ամյա տղամարդն առեւանգել է անչահաս աղջկա՝ ցանկանալով ամուսնանալ նրա հետ

Արարատի մարզի 38-ամյա բնակիչը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առեւանգել է իր մորեղբոր կնոջ համակուրսեցուն՝ անչափահաս, 17-ամյա աղջկա, ում հետ ցանկացել է ամուսնանալ, ինչի համար օրերս դատապարտվել է 4 տարի ազատազրկման։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մինչեւ առեւանգելը տղամարդը փորձել է անձնական հարաբերություններ հաստատել անչափահասի հետ, բայց մերժում է ստացել, ապա գնացել է նրա ծնողների տուն՝ նրա հետ շփվելու համար համաձայնություն ստանալու ու կրկին մերժվել։ Ի վերջո, որոշել է նրան առեւանգել։ Դեպքը տեղի է ունեցել 2019թ-ի հունվարի 11-ին։ 38-ամյա տղամարդը, աղջկա հետ դուրս գալով իր մորեղբոր տանից եւ նստելով նախապես կանչած տաքսին՝ վերջինիս վարորդին խնդրել է մեքենան վարել Մարտունի քաղաք՝ աղջկան չհայտնելով իր մտադրության մասին: Ճանապարհի կեսից աղջիկը հասկացել է, որ խաբեության եղանակով իրեն տեղափոխում են այլ վայր, եւ մեքենայի վարորդից պահանջել է կանգնեցնել մեքենան, ինչը վարորդը չի արել՝ տեղյակ չլինելով աղջկա անչափահաս լինելու հանգամանքի մասին։ Տղամարդը իրեն ծանոթ տաքսու վարորդի հետ աղջկան տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում գտնվող իր ծանոթի տուն, որտեղ էլ մնացել են շուրջ 2 ժամ, որի ընթացքում 38-ամյա տղամարդը փորձել է համոզել աղջկան ամուսնանալ իր հետ և համատեղ բնակվել, սակայն չկարողանալով համոզել նրան՝ ճանապարհել է նրա ազգականի տուն։

Նշված արարքը կատարելու համար 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, այն է՝ անչահասի առեւանգումը։ Նշենք, որ նա նախկինում դատապարտված է եղել։

Ինչ վերաբերում է մեքենայի վարորդին, նրան մեղադրանք է առաջադրվել 38-131-րդ հոդվածով, այն է՝ առեւանգման փորձը։

Հունիսի 24-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ հաշվի առնելով ամբաստանյալին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները , գտել է, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու հիմքեր չկան, ամբաստանյալը ռեալ պետք է կրի ազատազրկման ձևով նշանակված պատիժը, քանի որ միայն այդ միջոցով է հնարավոր ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները, այն է ` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները: Դատարանը վճռել է 38-ամյա տղամարդուն մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման ձևով 4 տարի ժամկետով:

Դատարանը միաժամանակ վճռել է մեքենայի վարորդին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման ձևով 2 տարի ժամկետով: Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, ազատազրկման ձևով նշանակված պատիժը Վիգեն Սողանեմազյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Աղբյուր` Փաստինֆո