Նույն գազալցակայանին օրվա ընթացքում 2-3 անգամ ստուգելու դեպքեր ունենք. Դավիթ Անանյանը՝ ՀԴՄ կտրոնների մասին
Գազալցակայանների նախկինում իրականացրած տնտեսական գուծունեությանն առնչվող հարկային քննվող դեպքերը շարունակվում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ դատական վեճ կա այդ անձանց հետ:
Հիշեցմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գհրահանգել էր նույն գազալցակայանին օրական 6-7 անգամ ստուգել ու տուգանվել, եթե ՀԴՄ կտրոն չեն տալիս, Դավիթ Անանյանն ասաց. «ՀԴՄ-ները ընթացիկ հսկողական գործառույթների շրջանակում են, որոնք այսօր էլ ենք իրականացնում: Օրվա ընթացքում հաստատ 6-7 անգամ ստուգում չենք իրականացրել, որովհետեւ տեխնիկապես դրա իրագործելն այնքան էլ իրատեսական չէ: 6-7 անգամ հսկիչ գնում կատարելու համար պետք է համապատասխան գնման համար միջոցներ ունենանք, բայց 2-3 անգամվա դեպքեր ունենք»:
Նա նկատեց, որ գազալցակայանների եւ բենզալցակայանների ոլորտն այն ոլորտն է, որ ՀԴՄ կտրոն տրամադրելու տեսակետից մենք շատ անելիքներ ունենք. «Երբ հանդիպում ենք տնտեսվարողների հետ, մեզ հավաստիացնում են, որ իրենք իրենց ներսում էլ են պատժում ՀԴՄ չտրամադրողին: Բայց կազմակերպության ներսում էլ կան տարբեր շահեր: Օրինակ, երբ բնականոն գործունեության ժամանակ լցակայանի մոտ առաջանա որոշակի ավելցուկ, որը պետք է վաճառվի առանց ՀԴՄ կտրոնի, որ լցակայանի տնօրենն էլ չիմանա, որ այդ ավելցուկը վաճառվել է, թե ոչ»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է