Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ով խոսում է վարչապետի դեմ, նրան կապում են սեւերի կամ սպիտակների հետ. Սոնա Աղեկյան

Երեւանում աղբահանություն չկա, աղբամանները կոտրված են եւ ամբողջ աղբի հյութը հոսելով՝ առաջացնում է համաճարակային էպիդեմիայի օջախներ: Համաճարակը հեռու չէ եւ շուտով ինֆեկցիոն հաստատություններում կունենանք լցոնումներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Նրա խոսքով՝ երեկ քաղաքապետրանի դիմաց տեղի ունեցածը քայլ էր, որպեսզի քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրեն աղբահանության խնդրին:


«Քաղաքապետարանը չի կատարում աղբահանությունը, իմ մեղադրանքն այսպիսին է: Քանի որ քաղաքապետարանը հանդիսանում է Երեւանի թիվ մեկ աղբահանության պատասխանատուն, պարտավոր է հետեւել, որպեսզի պայմանագրի մյուս կողմ հանդիսացող Սանիթեք ընկերությունը Երեւանում պատշաճ եւ մաքուր կերպով կազամակերպի ե՛ւ աղբահանությունը ե՛ւ սանմաքրումը»,- ասաց Աղեկյանը:

«Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանի խոսքով՝ երեկ փորձել են բնակիչների բողոքը տեղ հասցնել, քանի որ հարյուրավոր բնակիչների նամակներ մնում են անպատասխան, ինչին քաղաքապետարանից փորձել են սադրել:

«Քաղաքապետարանի կոմունալ վարչության պետն իջավ եւ մեզ ասում է Սե՞րժն է ձեզ հովանավորել, որ եկել եք: Նման սադրիչ հարցեր էր տալիս եւ միանգամից զանգեցին ոստիկանություն: Ոստիկանությունը բռնի ուժով՝ ծեծելով, հրելով մեզ մտցրեցին մեքենաները»,- ասաց Տեր-Եսայանը:

Սոնա Աղեկյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է այն ժամանկ, երբ ոստիկանները փակել են քաղաքապետարանի կենտրոնական մուտքը։

«Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը շատ ագրեսիվ կեցվածքով իջավ, պաշտոնական դիրքը չարաշահելով ու անշնորք ձեւով՝ մատով, գոռոցով, փողոցային ժարգոնով, անշնորք ձեւով խոսում էր, դե մաքրեք, տարեք. գալիս հրում էր, ասում էր դու արի մաքրի այստեղ, լպստեք այստեղ, այս ինչ վերաբերմունք է, սա քաղաքապետարան է։ Եվ քանի որ տեսա գլխավոր մուտքը փակվեց մեր առաջ, իսկ Երեւանի քաղաքապետարանը ընհանուր կառոյց է եւ եթե այնտեղ հանցագործներ չեն իրենց ոստիկանները չպետք է հսկեն։ Ոստիկանին իմ հարցին ինչո՞ւ փակեցիք դուռը, ասաց վախենում ենք, ասացի ումի՞ց եք վախենում, ասաց քեզանից, ասացի, որ ինձանից վախենում եք հիմա կտեսնեք շարունակությունը։ Տոպրակներից ամբողջ աղբը թափել եմ, իսկ այնտեղ ամեն ինչ կար՝ պամպերս կար, թթված բանկաներ, նեխման բոլոր պրոցեսները կային։ Ասել եմ վայելեք, այն օդը, որ շնչում է մեր ժողովուրդը, որը դուք չեք մաքրում, պետք է շնչեք նաեւ դուք։ Պետք է հասկանաք, որ երեւանցին գարշահոտություն չի սիրում եւ երեւանցին իր վստահության 80%–ը ձեզ տվել է, ոչ թե, որ դուք գաք եւ մեր բյուջեի հաշվին ինքնապարգեւատրվեք կամ պարգեւատրումներ տաք ձեր աշխատակիցներին, ովքեր բոլոր ոլորտներում անգործություն են ցուցաբերում, իսկ այն ինչի համար աշխատում են դրա համար իրենք աշխատավարձ ստանում են»,– ասաց Աղեկյանը։

Նրա խոսքով՝ իրենց հետ նման կերպ վարվելը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է սահմանվել։

«Ով խոսում է այժմյան վարչապետի դեմ նրան կամ կապելու են սեւերի կամ սպիտակների կամ այլ գույների հետ, խուսափենք այդ գույների անունները տալուց։ Նրանք փորձում են հասկանալ, թե ով է կանգնած այս ամենի հետեւում, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից»,– եզրափակեց Աղեկյանը։