Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ես վատ եմ զգում, որ ինձ «շիշ բռնող», «ախրանիկ պատգամավոր» են ներկայացնում. Հայկ Սարգսյանը՝ լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Newspress.am կայքի, «Հրապարակ» օրաթերթի, «Իրավունք» թերթին, Antifake.am կայքի դեմ դատական հայց է ներկայացրել վեց հոդվածների համար՝ պահանջելով զրպարտության համար փոխհատուցում:

«Ես վեց դեպքով դիմել եմ դատարան՝ լրատվամիջոցներից պահանջելով ինձ զրպարտելու համար վնասի փոխհատուցում: Մի քանի հարյուր նման դեպք կա, որոնցով արժեր դիմել դատարան, բայց վերջերս եմ սկսել նման միտք ունենալ, որովհետև մինչ այս մտածել եմ, որ սա ուղղորդված չէ ու ժամանակի հետ կանցնի, չեմ ուզել կրքերը թեժացնելու համար դիմել դատարան, բայց հիմա այլ տարբերակ չկա, դրա համար էլ դիմել եմ», - ասաց նա:

Հայկ Սարգսյանը հերթով ներկայացրեց, թե որ լրատվամիջոցին որ հրապարակման համար է դիմել դատարան:

«Առաջինը՝ Newspress.am կայքի «Թե ո՞վ է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենա և ինչի՞ համար» հոդվածն է, որում պնդվում է, թե «Գուդվին» ընկերության շահերը պաշտպանելու համար Սարգսյանը ընկերության ղեկավարի կողմից 150 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացել: Երկրորդը՝ նույն կայքի «Հերթական թանկարժեք նվերը՝ 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար Հայկ Սարգսյանին» նյութի համար է:

Երրորդ և չորրորդ հրապարակումները «Հրապարակ» օրաթերթի հոդվածների դեմ են՝ «Խորհրդարանում նյու Շմայս է հայտնվել» խորագրով հոդվածի և «Պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում» վերնագրով հոդվածների համար: Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի երբեմնի «ախռանիկ» Հայկ Սարգսյանը: Ի՞նչ է նշանակում «ախռանիկ», ինչո՞ւ է ինձ «Հրապարակը» անվանում «ախռանիկ», «շիշ բռնող»: Հինգերորդ հրապարակումն «Իրավունք» թերթի «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով» հոդվածն է»,- ասաց նա և հավելեց, որ նման բան չի եղել, դա կարող է հերքել նաև ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Քանի որ հաճախ են անդրադառնում հորս, ասեմ, որ հայրս և մենք միշտ ընդդիմադիր ենք եղել նախկինում, եթե կգտնվի որևէ մեկը, որ նրա աշխատելու տարիներից կգտնի մեկ խախտում, նյութական օգուտ ստանալու դեպք, մենք մեր տունը կտրամադրենք այդ մարդուն:

Վերջին հրապարակումը Antifake.am կայքի հոդվածն է՝ «Արտոնյալ Զարեհ Սարգսյանը. Որտե՞ղ է ճանապարհային ոստիկանությունը»: Մենք այդ մեքենայի հետ որևէ կապ չունենք, սա ևս զրպարտություն է»,-նշեց պատգամավորը:

Սարգսյանը նշեց, որ այն լրատվամիջոցները, որոնց դեմ դատական հայց է ներկայացրել, ասում են՝ Հայկ Սարգսյանը սրանով նպատակ ունի «փակել» մամուլի բերանը և չթողնել, որ ազատ մամուլ լինի Հայաստանում: «Ես և մեր խմբակցությունը որևէ խնդիր չի տեսնում և ցանկանում է օգնել ազատ մամուլին: Դեղին մամուլի բերանը փակելով՝ ցանկանում եմ, որ թացը չորի հետ չխառնվի, որ հասարակությունը կարողանա տարբերել, որոնք են նորմալ լրատվամիջոցները և որոնք են զրպարտություն տարածող ԶԼՄ-ները»,- ասաց նա:

Հարցին՝ իր դեմ հոդված հրապարակած մամուլին համարո՞ւմ է դեղին մամուլ, նա ասաց, որ երբ իրեն մեղադրում են արարքի մեջ, որի հետ ընդհանրապես կապ չունի կամ դրա մասին իմանում է մամուլից, ինչպե՞ս պետք է վարվեր:

«Ես դիմել եմ դատարան, որ քաղաքացիները տեսնեն, որ տակը որևէ բան չկա: Հաճախ ասվում է՝ անծուխ կրակ չի լինում, ես ուզում եմ ապացուցել՝ ո´չ ծուխ կա, ո´չ էլ կրակ, որևէ փաստ, հիմք չկա, եթե կա, թող ներկայացնեն դատարանում, ու ես ներողություն կխնդրեմ»,- ասաց նա:

Սարգսյանը չհամաձայնեց կարծիքի հետո, որ այս ասուլիսը կարող է ճնշում լինել դատարանի վրա: «Ես ներկայացնում եմ իմ տեսակետը, լրատվամիջոցներն էլ թող ներկայացնեն իրենցը և հանրությունը որոշի՝ ով է ճիշտ: Ի՞նչ է նշանակում ճնշում դատարանի վրա, եթե ես ասում եմ՝ հարգելի դատավոր, ինձ զրպարտում են, ասում են՝ «ախրանիկ պատգամավոր», խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք, դա համարո՞ւմ եք ճնշում»,- ասաց նա:

Դիտարկմանն էլ՝ ինչի՞ց է վիրավորվել, չէ որ անվտանգություն է ապահովել, նա ասաց. «Անվտանգություն ապահովելն ուրիշ բան է, «ախրանիկ պատգամավոր», «շիշ բռնող» ասելն ուրիշ բան է»:

Լրագրողի դիտարկմանն էլ շիշ բռնելով է հայտնի դարձել, ասաց. «Ես շշով չեմ հայտնի դարձել, ես իմ կատարած աշխատանքով եմ հայտնի դարձել: Ես նաև կարճաթև մայկա եմ հագել, ինչո՞ւ չեն ասում կարճաթև մայկա հագնող: Ես վատ եմ զգում, որ ինձ այդպես են ներկայացնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նախագահականում «աղջիկների հետ էքսկուրսիային», Սարգսյանն ասաց, որ այդ հրապարակման համար էլ է դիմելու դատարան, քանի որ դա էլ է զրպարտություն: Նա պատմեց, որ ամիսներ առաջ Politik.am կայքի խմբագիրն է իրեն ասել, որ նման վիդեոներ ունի և կհրապարակի, առաջարկել է հանդիպեն, բայց նա չի համաձայնել, ասել է՝ նման բան չկա, ու թող հրապարակի: Նա ասաց, որ հավանաբար հենց Politik.am-ի խմբագիրն է այդ նյութերը տրամադրել Hraparak.am-ին: «Այդ հրապարակման համար էլ ենք հերքում ու պատիվ պահանջելու»,- ասաց նա: