Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Վահե Գրիգորյանի «տրամաբանությամբ» վարորդները տուգանվելուց առաջ ոստիկաններից պետք է քննություն վերցնեն. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանի եւ Ռուբեն Մելիքյանը նամակ են հղել ՀՀ ազգային ժողովին, ՀՀ կառավարությանը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին եւ ՀՀ նախագահին, անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությանը:

Նամակում, մասնավորապես, նշվում է.


«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Մի քանի օր առաջ՝ հունիսի 28-ին, մամուլում հրապարակվել է քաղաքացի Վահե Գրիգորյանի՝ Ձեզ ուղղված նամակը, որում որոշակի փաստարկումներ են բերվում առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում առկա է «ճգնաժամ», ինչպես նաեւ առաջարկվում են այդ «ճգնաժամը» հաղթահարելու տարբերակներ:

Հայտնում ենք Ձեզ, որ մեր հիմնադրած կառույցը՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հուլիսի 4-ին կազմակերպել էր ներկայացուցչական խորհրդաժողով՝ «ՀՀ Սահմանադրություն. կարմիր եւ կանաչ գծեր» խորագրով, եւ խորհրդաժողովի մի քանի բանախոսներ, ինչպես նաեւ այլ մասնակիցներ իրենց ելույթներում անդրադարձ են կատարել քաղաքացի Վահե Գրիգորյանի նշյալ նամակում առաջադրված որոշ թեզերի: Ուստի պատշաճ ենք համարում Ձեզ դիմել նամակի նույն ձեւաչափով (ըստ անհրաժեշտության՝ կարող եք սույն նամակը համարել նաեւ «գրություն» կամ «դիմում»)։

Նախքան բովանդակային փաստարկներին անդրադառնալը՝ հարկ ենք համարում պարզաբանել, թե ինչու ենք պարոն Գրիգորյանի հեղինակած տեքստը համարում «քաղաքացի Վահե Գրիգորյանի» նամակ` հակառակ այն փաստին, որ մամուլում հրապարակված նյութը ստորագրված է «դատավոր Վահե Գրիգորյան»:

Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սպառիչ սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով, եւ դրանք ո՛չ ուղղակիորեն եւ ո՛չ էլ անուղղակիորեն չեն ներառում Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող կոնկրետ գործի շրջանակից դուրս՝ պետական մարմիններին եւ պաշտոնատար անձանց ինչ-որ իրավաքաղաքական թեզեր պարունակող պաշտոնական գրությունների կամ դիմումների ներկայացումը կամ պաշտոնական նամակների հեղինակումը:

Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն աներկբա սահմանում է, որ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Այլ կերպ՝ նշված նամակը հղելիս (գրությունը, դիմումը ներկայացնելիս) պարոն Գրիգորյանն իրավունքի տեսանկյունից հանդես չի եկել եւ չէր էլ կարող հանդես գալ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնական կարգավիճակով: Այսպիսով, կարծում ենք, որ պարոն Գրիգորյանի հեղինակած իրավաքաղաքական շարադրանքի վերջում «դատավոր Վահե Գրիգորյան» ստորագրությունը կա՛մ մամուլի հավելումն է, կա՛մ քաղաքացի Վահե Գրիգորյանի կողմից իր կարգավիճակի պարզ ընդգծումը՝ այնպես ինչպես սույն նամակի հեղինանակները՝ քաղաքացի Ռուբեն Մելիքյանը եւ քաղաքացի Սիրանուշ Սահակյանը պատշաճ են համարել այն ստորագրել որպես «փաստաբաններ»՝ առանց ակնկալելու, որ նամակը կընկալվի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ փաստաբանի իրավունքների համատեքստում:

Միեւնույն ժամանակ, քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակը դատավորի նամակ դիտելը եւ որպես այդպիսին՝ քաղաքացու նամակի քննարկման ռեժիմից տարբերվող կարգով քննարկման առարկա դարձնելը կնշանակեր ipso facto ընդունել, որ դատավոր Վահե Գրիգորյանը դուրս է եկել իր պաշտոնական լիազորությունների շրջանակից՝ դրանից բխող իրավական հետեւանքներով:

Վերը շարադրված կարեւոր պարզաբանումը ներկայացնելուց հետո բովանդակային անդրադարձ կատարենք քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակում տեղ գտած մի շարք թեզերին ու դրանց «տրամաբանությանը»․

1. Սահմանադրական դատարանի կարգավիճակին կամ դրա գործունեությանը վերաբերող ենթադրյալ խնդիրները չեն կարող քննարկվել կամ լուծվել այն մարմինների հետ, որոնք այդ դատարանում հանդես են եկել, հանդես են գալիս ու դեռ հանդես են գալու որպես կողմ: Ավելին՝ հենց Սահմանադրականան դատարանն է որոշել, որոշում եւ որոշելու նշված մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, լուծում նրանց միջեւ սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը: Սահմանադրական դատարանի հետ հարաբերություններում այդ մարմինները կարող են Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված որոշակի ազդեցություն ունենալ բացառապես դրա կազմի ձեւավորման կապակցությամբ: Մինչդեռ Սահմանադրական դատարանի ֆունկցիոնալ գործունեությունն անվերապահորեն պաշտպանված է այդ, եւ ցանկացած այլ սուբյեկտի հնարավոր միջամտությունից կամ ոտնձգությունից:

Քաղաքացի Վահե Գրիգորյանի «տրամաբանությամբ» հարցերին մոտենալիս, օրինակ, քաղաքացիական կամ քրեական դատարանների եւ դրանց դատավորների կարգավիճակին, իրավասությանը եւ գործունեությանը վերաբերող հարցերը պետք է այսուհետ քննարկվեն ու լուծվեն հենց մեղադրյալների, տուժողների, հայցվորների, պատասխանողների, դատախազների, փաստաբանների կողմից՝ կոնսենսուսի արդյունքում: Նույն կերպ, վարորդները տուգանվելուց առաջ ճանապարհային ոստիկաններից այսուհետ պետք է քննություն վերցնեն երթեւեկության կանոնների իմացության կապակցությամբ:

2. Օրենսդրության մեջ տարբեր բառերի (դատարանի անդամ եւ դատարանի դատավոր) գործածությունն ինքնին չի կարող հանգեցնել կարգավիճակային տարբերության մասին պարզունակ հետեւության։

Հակառակ պարագայում կարելի է նաեւ պնդել, որ նախարարը կառավարության անդամ չէ, ակադեմիայի իսկական անդամն ակադեմիկոս չէ, ֆուտբոլի ազգային հավաքականի անդամը ֆուտբոլիստ չէ։

3. Ինքնին պաշտոնատար անձի ընտրության կարգի, ներառյալ՝ նրա առաջադրման ձեւի եւ պաշտոնավարման ժամկետի փոփոխությունը չի հանգեցնում այդ մարմնի՝ նախորդից «ակնհայտորեն եւ էականորեն տարբերվող մարմնի» փոխակերպման։

Հակառակ պարագայում նույն հաջողությամբ կարելի է հիմնավորել, որ ներկայիս վճռաբեկ դատարանը նախկինից տարբերվող դատարան է, ուստի հին ձեւով նշանակված կազմը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ բոլոր քննիչները պետք է դադարեցնեն իրենց լիազորությունները, քանի որ քննչական մարմինները եւ նրանց հիմնական գործառույթը նախկինում սահմանադրական ամրագրում չեն ունեցել, ուստի դրանք բոլորը նոր, այլ տեսակի քննչական մարմիններ են։

Նույն կերպ, երդման տեքստի խմբագրական բնույթի փոփոխությունը չի կարող հանգեցնել գործունեության «անհամատեղելիության»։ Հակառակ պարագայում, կարող ենք այսուհետ պնդել, որ նոր վարորդական իրավունքն անհամատեղելի է հին մեքենայի, նոր հագուստը հին պահարանի, իսկ նոր հարեւանը հին բնակարանի հետ։

4. Խնդրո առարկա նամակի հեղինակը Սահմանադրական դատարանի՝ քաղաքական առումով ամենակողմնակալ եւ ամենականխակալ ներկայացուցիչն է: Նրա ընտրությունը, դրան նախորդած եւ հաջորդած գործընթացները, նրա հնչեցրած մոտեցումներն ակնհայտորեն վկայում են քաղաքական շարժառիթների, նկրտումների եւ նպատակների մասին: Նամակի հեղինակն իր իսկ խոսքերով՝ «մեկ կուսակցության դոմինացիայի տակ գտնվող», «կուսակցական որոշումներով եւ նպատակահարմարությամբ ձեւավորվող դատարանի» ապագա ճարտարապետի ընդգծված եւ արտահայտիչ օրինակ է:

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք սույն նամակում ներկայացված բովանդակային փաստարկները քննարկման առարկա դարձնել նույն կարգով, եղանակով եւ չափով, որ կարգով, եղանակով եւ չափով մտադիր եք քննարկման առարկա դարձնել քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակի թեզերը, եթե առհասարակ մտադիր եք դրանք քննարկման առարկա դարձնել։

Հարգանքով՝

փաստաբան Սիրանուշ Սահակյան

փաստաբան Ռուբեն Մելիքյան